Posted in «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։

Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Ծրագրի նպատակները և խնդիրերը

Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Ծրագիրն ապահովում է՝

  • պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները,
  • սովորողի անհատական կրթության իրավունքը,
  • կրթության անընդհատությունը,
  • հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթների իրագործումը։

Կրթահամալիրում գործում են չորս դպրոց-պարտեզներ (այսուհետ՝ դպրոց)՝

Արևելյան դպրոց- պարտեզ
Արևմտյան դպրոց- պարտեզ
Հյուսիսային դպրոց- պարտեզ
Հարավային դպրոց- պարտեզ

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Ծրագրի գործունեությունը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրի, ծրագրի լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսուցման և զարգացման  բաղկացուցիչն են:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ կարգի՝ կրթահամալիրի, լաբորատորիայիդասարանական ուսումնական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերն ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Լաբորատորիայի, դասվարի բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը  հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

Ուսուցման կազմակերպման ձևերը տարբեր են։ Առկա ուսուցման ձևից ահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավարընտանեկան-առցանց-ինքնակրթության, համակցված ձևերին։

Մեդիան՝ իր գործիքներով (նոթբուք-նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով, ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցումը կազմակերպվում է նաև տանը ընտանեկան ամենամսյա ֆլեշմոբների միջոցով, նախագծային ուսուցմամբ։

ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսումնառության ընթացքում, շուրջտարյա: Սովորողները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, PowerPoint ծրագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են։ Խրախուսվում են սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում, սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Կրթահամալիրի բոլոր շենքերը լուսավոր ու ընդարձակ ուսումնական տարածքներ են, հարմար՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները կանաչապատ են՝  պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով, անցանկապատ:

Կրտսեր դպրոցների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրային փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ուսումնական գործունեության միջավայրեր են՝

Սովորողների  ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։   

Դասարան-լաբորատորիաները աշխատանքային տարածքներ են՝ իրենց բաղկացուցիչ մասերով՝

  •  սեղան-աթոռներ
  • սանհանգույց, լվացարան
  • հանդերձարան
  • մարզական տարածք (մարզագորգ)
  • ընթերցարան
  • խաղանկյուն
  • ջերմոց
  • երաժշտական անկյուն
  • ֆիլմեր դիտելու անկյուն
  • շախմատի անկյուն
  • տեխնոլոգիայի անկյուն

Ծրագրի ղեկավարը

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը, որն ընդունվում է ըստ մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի։ Նա ունի օգնական։

Դասարանի ծրագրի ղեկավարը մասնակցում է սեմինարներիվերապատրաստումների,  ունի անհատական բլոգ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ շաբաթական աշխատակարգերի: Ուսումնական տարվա մեկնարկին դասվարը կազմում է իր դասարանական օրացույցը՝ ըստ կրթահամալիրյան օրացույցի։ Ուսումնական տարվա ընթացքում, ըստ կարգի, դասվարը կազմակերպում է կլոր սեղաններ, համերգ-ներկայացումներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ։

Ծրագրի ուսուցման բաղադրիչներ

Ծրագրի ուսուցումն իրականացվում է Հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, հետևյալ առարկայական դասընթացներով՝

Ուսումնական օրացուցային նախագծերը

  1. Գիտելիքի օրը բարձունքին
  2.  Ես և իմ տիեզերքը
  3. «Կոմիտասյան օրեր»
  4. Խնկոյանական օրեր
  5.  Բարձունքի հաղթահարում. սեպտեմբերի 21
  6. Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
  7.  Թթուդրեք
  8. Լավաշթխիկ
  9. Ամանորյա նախագիծ
  10. Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում
  11. Բարեկենդանի ծես
  12. Տեառնընդառաջ
  13. Կարդում ենք Թումանյան
  14. Ուսումնական գարուն
  15. Սուրբ Հարության տոն. Զատիկ
  16. Ձոն
  17. Ռոդարի+Աղայան նախագիծ+խմբային աշխատանք
  18. Բարձունքի հաղթահարում. սեպտեմբերի 21, Բարձունքի հաղթահարում-մայիսի 28

Շուրջտարյա նախագծեր

Ճամփորդական նախագծերի ուղեցույց՝ Ճամփորդական նախագծերի մշակումներ

  1.  Սովորող-սովորեցնող
  2. Ռադիո«Մոլորակ». շուրջտարյա նախագիծ
  3. Գեղարվեստը կրթահամալիրում
  4. Ուսումնական Ագարակ
  5. Կարդում ենք…
  6. Հարթակում ծնողն է․․․
  7. Շրջակա միջավայրի խնամք. երկրագործություն
  8. Ուսումնական ճամփորդություններ թատրոններ
  9. Ուսումնական ճամփորդություններ թանգարաններ
  10. Ուսումնական արտագնա ճամփորդություններ

Ստուգատեսներ և փառատոններ

  1. Աշնանային ամենամյան բաց հավաք
  2. Ազգագրության փառատոն
  3. Դիջիթեք
  4. Բնագիտատեխնիկական ստուգատես
  5. Մարզական ստուգատես
  6. Մայիսյան հավաք
  7. Ես կարողանում եմ
  8. «Ելք» ստուգատես

Ուսումնական ճամբարներ

Ձմեռային ճամբարի նախագիծ, աշխատակարգ

Ամառային ուսումնական ճամբար

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հեղինակային նախագծեր

«Ընթերցանություն» նախագիծ

Քարտեզագրություն

Ռադիո«Մոլորակ». շուրջտարյա նախագիծ

Բլոգուսուցում /սովորող-սովորեցնող/

Ուսումնական ռեսուրսներ, կայքեր/ լրացվող/

Ժամացույց
Գումարում հանում /ձկնորսություն/
Մաթեմատիկական մրցաշար
Տրամաբանական խնդիրներ
Տրամաբանական հարցեր
Տրամաբանական վարժություններ

Օնլայն խաղեր՝
Գորտիկն ու թվերը
Ուրախ մաթեմատիկա
Լուցկիներով խնդիր
Բազմապատկում
Տրամաբանական հարցեր
Արագ կողմնորոշում
Ճիշտ է, սխալ է բազմապատկում 

Հեղինակային ուսումնական նյութեր

Ուսումնական նյութեր մաթեմատիկա առարկայից

Օգտագործվող այլ նյութեր

Մարիետ Սիմոնյան՝  Հայոց լեզու գիրք-տետր

Առանձնահատուկ կարողություններով սովորողների կրթական պահանջմունքներին բավարարող ուսումնական փաթեթներ

Լուսինե Փաշայան՝

Մաթեմատիկական առաջադրանքների փաթեթ

Ա․ Գյոնջյանի, Լ․ Գասպարյանի խմբագրած՝

Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է ինքնաստուգումներով, սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝

  • Սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Հունվար
  • Փետրվար-մայիս
  • Հունիս

Ըստ ուսումնական չորս շրջանների՝ րուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

«Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրի եռամյա ուսուցման  վերջնարդյունքներն են՝

  • Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտներին վերաբերող վերջնարդյունքներ։
  • Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։
  • Բանավոր և գրավոր ուրախ օտար լեզուների ուսուցման վերջնարդյունքներ։
  • Իմացական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։
  • Շարժողական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։
  • Այլ

Սովորողի զարգացման բնութագիր․1-ին դասարան

Սովորողի զարգացման բնութագիր․ 2-րդ դասարան

Սովորողի զարգացման բնութագիր․ 3-րդ դասարան

Հեղինակային կրթական ծրագրի տարածումը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) հեղինակային մանկավարժության ծրագրով մշակված, փորձարկված դպրոց-պարտեզը՝ որպես կրտսեր դպրոցի մոդել, առաջարկում է ստեղծել հեղինակային ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների ցանց (այսուհետ՝ ցանց)՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից: Ցանցում ընդգրկված ուսումնական հաստատությունները կարող են ունենալ տարբեր կառուցվածքներ՝ 2-5 տարեկանների խմբերով նախադպրոցական հաստատություն, 5 տարեկանների ուսուցման խումբ ունեցող տարրական, հիմնական կամ միջնակարգ դպրոց, 5-6 տարեկանների ուսուցման խմբերով դպրոցական հաստատություն, կրթահամալիր, ուսումնական կենտրոն: Ցանցը դպրոց-պարտեզների, այդ թվում՝ նաև կրթահամալիրի կազմում գործող, ազատ ընկերակցություն է: Ցանցում ընդգրկվող հաստատությունում բոլորը, այդ թվում՝ աշխատողները, սովորողները, սովորողների ծնողները, ծանոթ են հեղինակային կրթական ծրագրով աշխատանքի սկզբունքներին, պատրաստ են ներդնելու իրենց հաստատությունում հեղինակային ծրագիր: Ցանցում ընդգրկվելը չի պահանջում հաստատության պատկանելության փոփոխություն:

Կրթահամալիրը՝

  • Կազմակերպական-մանկավարժական օգնություն է ցուցաբերում ցանցում ընդգրկված հաստատությանը։
  • Հաստատությանը էլեկտրոնային տարբերակով տրամադրում է անհրաժեշտ ուսումնական, մեթոդական նյութեր։
  • Պարբերաբար կազմակերպում է ցանցում ընդգրկված ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստում։
  • Ցանցում ընդգրված հաստատությունում իրականացնում է դիտարկումներ։
  • Տարեկան երկու անգամ կազմակերպում է ցանցում ընդգրկված հաստատությունների աշխատողների հավաք-ստուգատեսներ։

Ցանցում ընդգրված հաստատությունը՝

  • ապահովում է իր աշխատակիցների՝ ծրագրին համապատասխան վերապատրաստումը,
  • հաստատությունում պայմանները համապատասխանեցնում է ծրագրով ներկայացվող պահանջներին,
  • համագործակցում է ցանցում ընդգրկված մյուս հաստատությունների հետ,
  • ջանքեր է գործադրում ծրագիրը տարածելու և ցանցում այլ հաստատություններ ընդգրկելու ուղղությամբ։

Աշխատանք

  • Դպրոց-պարտեզի նյութական, ֆիզիկական միջավայրին ներկայացվող պահանջերի ամբողջացում։
  • Ուսումնական փաթեթների՝ ծրագրերի, նյութերի ամբողջացում:
  • Դպրոց-պարտեզի ղեկավարին, մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջների ամբողջացում. ղեկավար, մանկավարժական աշխատողների ընտրություն։
  • Դպրոց-պարտեզների ղեկավարների, դաստիարակների, դասվարների, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողների վերապատրաստում:

Ընդունելությունը

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը եռամյա է։ Ծրագրով սովորելու համար կրտսեր դպրոց ընդունվել ցանկացողների ծնողները ծանոթանում են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են  սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ:  Սովորողների մասնակցությամբ կազմակերպվում են ամառային «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարներ։ Ճամբարից հետո սովորողի ծնողի (օրինական ներկայացուցիչ) հետ կնքվում է եռամյա ուսումնառության պայմանագիր։

Յուրաքանչյուր տարվա ուսուցման և զարգացման արդյունքներով սովորողը  տեղափոխվում է  «Իմացումի հրճվանք» ծրագրի հաջորդ տարի։  Ծրագրված եռամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը սահմանած կարգով մասնակցում է 3-րդ դասարանի ավարտական «Ելք» ստուգատեսին և տեղափոխվում 4-րդ դասարան։ Ծրագրի ցանկացած փուլում այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է ուսումնառության գնահտաման տեղեկանք:

Իմ մշակած գնահատման տեղեկանքը՝

Ընդունելության կարգ

«Մուտք կրթահամալիր» ճամբար. ընդունելության կարգ

Ուսումնական պլան՝ 1-3-րդ դասարանների`

Փաստաթղթեր

Օգտվել եմ «Իմացումի հրճվանք» բլոգում տեղադրված ծրագրից։

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն