Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ:

Խնդիրներ

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին, երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում

Նախագծինպատակը  

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրները

Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Սպասվելիք արդյունքները

Ստեղծել դասարանական աուդիոնյութեր, ներկայանալ որպես դասարանական երգչախումբ: Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում։

Բանաստեղծություններ՝

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։

Երգերի և ունկնդրման նյութերի փաթեթ՝


Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն