Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Ուսումնական գարուն

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ Մարտի

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint, PowerPoint ծրագրերի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում  գյուղում գարնանը
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին

Նախագծի իրականացումը

  • Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  • Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

Նախագծի արդյունքում ստեղծված նյութերը հրապարակի՛ր քո բլոգում, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

  1. Գարնանային ընթերցանություն՝

«Գանձերի կղզին»  Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

Բլոգում պատմի՛ր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը:

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Չմոռանա՛ս նշել հեղինակին:

 2.   Ընտրի՛ր կցված հղումի թանգարաններից մեկը կամ մի քանիսը, առցանց այցելի՛ր, ընտրի՛ր մի քանի նկար, Power point-ով պատրաստի՛ր այդ առցանց թանգարանի քո՛ ընտրանին: Չմոռանա՛ս նշել ընտրված նմուշների հեղինակներին։ Աշխատանքդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն