Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լ․ Գասպարյան

Նպատակը՝  

Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Քայլք Եղեգիսում, Զորաց եկեղեցի
  • Լող
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի։

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի -ին՝ ժամը 09։00, Սուրբ երրորդություն եկեղեցու բակ, Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Զորաց եկեղեցի-Արատես երթուղով։
Վերադարձը՝ հունիսի -ին՝ ժամը 16։00:
Հետդարձի ճանապարհը ՝ Արատես- Եղեգիս- կանգառ Զանգակատուն գյուղում, Ուրցաձոր-Վեդի-Արտաշատ-Երևան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ, հողաթափ
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • լողազգեստ, սրբիչ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
  • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/
  • առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • անհատական սպասք
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

09։00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ քայլարշավ Զորաց եկեղեցի

4-րդ կանգառ՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում

15:00-15:30  ճաշ

15: 30-16:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

16:00-17:00 Աշխատանք մեղվանոցում Արմինե Գոգինյանի հետ

17:00-18:00 լող լողավազանում

18։00-20։00 բակային խաղեր

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

Օր երկրորդ

07:00- վերկաց

07:30- քայլք դեպի ձոր

08:30- ընդհանուր պարապմունք, նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-12:00 քայլք դեպի Արատեսի վանական համալիր

12:00-13:00 մարզական խաղեր

13:00-14:00  ճաշ

14:00-15:00 հանգստի ժամ

15:00-16:00 Բարեկարգման աշխատանքներ

16:00-18:00 լող գետում

18։00-19։30 խոտաբույսերի հավաքում

19:30-20:30  ընթրիք

20:30-21:00 հանգստի ժամ

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

07։00-08։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

08։00 -09:00-Իրերի հավաքում

09։00-10։00 Նախաճաշ

10։։00-11։30 խմբային աշխատանք/ ճանապարհի համար բրդուճների պատրաստում, տարածքի մաքրում/

12:00 Վերադարձ

Հետդարձի ճանապարհը ՝ Արատես- Եղեգիս-Զանգակատուն, Ուրցաձոր-Վեդի-Արտաշատ-Երևան

Ժամանում Երևան 16։00

Մասնակիցների ցանկ

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն