Posted in Համագործակցային նախագծեր

Համագործակցային նախագիծ

Միջոցառման նամակը՝

Առաջարկ ստացանք <<Դու կարող ես>> ՔՀԿ նախագահ՝ Ռոզա Սոլոմոնյանից մասնակցել Ֆրանսիայում տեղի ունեցող միջոցառմանը։ Սովորողները պետք է նկարեին հայերենի այբուբենի տառերը՝ А4ֆորմատի թղթի վրա։ Ստացանք շատ գունավոր, խոսուն տառեր։ Տառերի նկարներն ու ընթացքի մասին պատմող տեսաֆիլմն ուղարկեցինք Ռոզա Սոլոմոնյանին, ով իր հերթին կուղարկի միջոցառման պատասխանատուներին։ Հուսով ենք՝ համագործակցությունը շարունակական կլինի։

Posted in Համերգ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Փորձում ենք կիրառել առավոտյան ընդհանուր պարապմունքի մեր այլընտրանքը։ Արդեն երեք անգամ՝ շաբաթը մեկ անգամ, սովորողներից մի քանիսը տասնհինգ րոպեանոց ընդհանուր պարապմունքի պատասխանատու են լինում։ Շատ հետաքրքիր է անցնում ժամանակը, սովորողները ցուցադրում են իրենց կարողությունները։ Տեսանյութում Ռենե Աղաբաբյանն է և Մարտա Սարգսյանը։ Ռենեն է Մարտային սովորեցրել իր հետ նվագել։ Վայելեք․․․