Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Ռադիո«Մոլորակ». շուրջտարյա նախագիծ

Նախատեսվում է` ամսական 3 ռադիոթողարկում՝ առօրյա, գրական և տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի, գրական ընթերցումների, ռադիոթատրոնների տեսքով:

Պատասխանատուներ՝ 3.1 դասարանի սովորողներ, ծնողներ, դասվար՝ Լուսինե Գասպարյան

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  •  տեղեկատվական տեքստերի հետ աշխատելու հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում

Խնդիրներ՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել այնպիսի մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը, հետագայում՝ հրապարակել իրենց բլոգներում:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Ընթացք՝

Սովորողների հետ ընտրում ենք թողարկման թեման, յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Մինչև ձայնագրման օրը սովորողը փնտրում, գտնում է թեմային հարմար տեքստ, աշխատում է տեքստի վրա. ընթերցում է, անծանոթ բառերն է առանձնացնում, սովորում է արտահայտիչ կարդալ/ աշխատանքի ընթացքին հետևում է ծնողը, ուսուցիչը, ուղղորդում է սովորողին՝ ընտրել այնպիսի տեքստ, որն իրեն մատչելի է/: Ձայնագրման օրը ուսուցիչը ձայնագրում է սովորողներին, խմբագրում, թողարկում է ձայնագրությունը:

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն