Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապարկ:

Օրը՝ հունվարի 25, ժամը՝ 10.00 — 13:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, սահնակներով, դահուկներով սահք:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակիցօգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

untitled (1)

Ճամփորդության ընթացքը.

Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապարկ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ամփոփում.

Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիոհաղորդում, սովորողների ճամփորդական պատումներ:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք/թեյ/

Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն