Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Կարդում ենք Թումանյան

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը», «Անխելք մարդը», «Խելոքն ու հիմարը», «Տերն ու ծառան»,«Բարեկենդանը», «Մի կաթիլ մեղրը», «Անբան Հուռին»,  «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» …

Բանաստեղծություններ

«Ամենից լավ տունը », «Երեք խելոք մի հին տաշտով» և քառյակներ:

Գործողությունների ընթացքը՝

«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում, 3-րդ դասարանի սովորողները բերանացի կարդում են Թումանյան իրենց կրտսեր ընկերների համար։

  • Նախակրթարան ՝ 2-4 տարեկաններ- Պոչատ աղվեսը
  • 5-տարեկան՝ Անբան Հուռի 
  • 1-ին դասարան՝ Անխելք մարդը

Մայրենի +մեդիա+Տեխնոլոգիա ՝ Նյութերը ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից:

Խմբային աշխատանք՝ Սովորողները բաժանվում են խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին, որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը՝ կիրառելով նոր սովորած մոնտաժային ծրագիրը, փորձում է աուդիոգիրք պատրաստել: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Ընտանեկան նախագծեր՝ Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական ռադիոնյութերի փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում ՝ Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայություն.
  • Հեքիաթների շիլափլավ․
  • Շուռ տված հեքիաթներ․
  • Իսկ հետո ի՞նչ եղավ․

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Անբան Հուռին»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Անխելք մարդը» հեքիաթից, սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:

Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն