Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #29

Սովորողները խոսում են մայիսյան տասնութերորդ հավաքի մասին, պատմում իրենց ձեռքբերումներից, նորություններից։ Հայտնում են նաև, որ շատ անհամբեր սպասում են ամառային ուսումնական ճամբարին․․․

Հաղորդավարներ՝ Ռենե Աղաբաբյան, Մարտա Սարգսյան

Posted in Հորինուկներ

Լացկան աթոռը

Լինում է, չի լինում, մի լացկան աթոռ է լինում։  Էս լացկան աթոռը միշտ լացում է: Իսկ հենց գունավոր անձրև է  գալիս, լացկան աթոռը ուրախանում է և նորից սկսում է լաց լինել: Նա սիրում է  համեղ գիրք ուտել: Մի օր լացկան աթոռը արագաշարժ ավտոբուս է  պատվիրում, որ նստի գնա հրապարակ։ Ավտոբուսը գալիս է, լացկան աթոռը նայում է, տեսնում, որ դանդաղ է քշում, հետ է իջնում, գնում է տուն: Գնում է տուն, էլի սկսում է լաց լինել, որովհետև նրա վրա միշտ մարդիկ են նստում:     

Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Ամառային ուսումնական ճամբար

Մայիսի 29-ից հունիսի 9-ը

d5a5d680d5a3d5b8d5b2-d5a1d680d687

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

Արևային գլխարկ

Մարզահագուստ

Մարզակոշիկ

Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/

Ջրի շիշ

Իրականացվող աշխատանքներ՝ 

Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական ճամբար”
Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #28

Երկրորդ դասարանի սովորողները շարունակում են ընթերցել Ջ․ Ռոդարիի հեքիաթները, տպավորվել դրանցից, խաղալ, նոր անսովոր հեքիաթներ հորինել։ Այս եթերում ռադիոթատրոն է։ Լսեք թվերի անսովոր պատմությունը, հաստատ ձեզ դուր կգա։

Հաղորդավարներ՝ Նանե Բաղդասարյան, Արմեն Ստեփանյան

Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան 18-րդ հավաքի ամփոփում

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

«Մոլորակ» ռադիո #29

«Մոլորակ» ռադիո #28

«Մոլորակ» ռադիո #27

Աղայան+Ռոդարի նախագիծ

Մայիսյան 18-րդ հավաք՝

Ես կարողանում եմ

Բարձունքի հաղթահարում՝ Արզական․ Ս. Նեղուցի վանք

Ճամփորդության ամփոփում

Վարպետության դաս

ամփոփում՝ Վարպետության դաս

Շարունակել կարդալ “Մայիսյան 18-րդ հավաքի ամփոփում”
Posted in Շաբաթվա աշխատակարգ

Մայիսի 22-ից 26-ը ուսումնական գործունեության համառոտ նկարագիր

Շաբաթվա նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Աղայան+Ռոդարի նախագիծ ամփոփում

Մայիսյան 18-րդ հավաք ամփոփում

Ես կարողանում եմ ամփոփում

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝

Բլոգուսուցում /սովորող-սովորեցնող/

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ Ջ: Ռոդարի «Ո՞վ է հրամայում»,

«Սխալ արձագանք»

Մաթեմատիկա՝ խնդիրներ

23․05

24․05

25․05 Շարունակել կարդալ “Մայիսի 22-ից 26-ը ուսումնական գործունեության համառոտ նկարագիր”

Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Վարպետության դաս

Հարթակում ծնող, մասնագիտությամբ հոգեբան՝ Մարիամ Գրգորյանն է։

Օր՝ 24.05.2023

Ժամ` 9:20-10:20

Վայր` Հարավային դպրոց

Թեմա՝ Հույզեր

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Նպատակ՝ քննարկման արդյունքում սովորողը կսովորի ճանաչել հույզերը, ինչպես վերահսկել դրանք, կպատմի իր զգացողությունների մասին։

Posted in Հորինուկներ

Երգող արևը

Մարտա Սարգսյան

Լինում է, չի լինում, մի երգող արև է լինում։ Այդ արևը ապրում էր իր տատիկի և պապիկի հետ։ Օրերից մի օր երգող արևը մի երազանք պահեց, որ գունավոր անձրև գա։ Մի օր գունավոր անձրև եկավ։ Նա շատ էր ուրախացել. գունավոր անձրևը գալիս էր ու գալիս։ Բայց գունավոր անձրևը խանգարում էր երգող արևին, ու արևը սկսեց չսիրել գունավոր անձրևին։ Շուտով արևը տեսավ, որ գունավոր անձրևի միջից համեղ պաղպաղակներ են դուրս գալիս։ Եվ արևը սկսեց պաղպաղակի մասին երգ երգել։

Posted in Հորինուկներ

Համեղ գիրքը

Գագիկ Դրամբյան

Մի մարդ ուզեց իմանալ, թե գիրքն ինչ համ ունի։ Մի հատ գիրք կծեց,մի քիչ անհամ էր։ Բայց նրան դուր եկավ գրքի համը։ Իսկ ուրիշ երկրներում ապրող մարդիկ ուզում էին իմանալ՝ ինչո՞ւ է գիրքը համեղ։ Ուրիշ երկրում ապրող մարդիկ որոշեցին մի նյութ սարքել, որը բոլոր առարկաներին ստիպում է խոսել։ Գրքի վրա այդ նյութից կաթացրեցին ու գիրքը սկսեց խոսել։ Երբ նրանք հարցրեցին, թե ինչու ես դու համեղ, գիրքն ասաց, որ այդ տղան առավոտ լավ չէր արթնացել ու բուրգեր սարքելու բաղադրիչները ոչ թե հացի մեջ էր լցրել, այլ գրքի մեջ էր լցրել։ Դրա համար էլ գիրքը շատ համեղ էր։