Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

«Ելք» ստուգատես

Ժամանակահատված՝ մայիսի 3-21

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կներկայացնեն իրենց ամենահաջողված աշխատանքներն ու նախագծերը։ Կիրականացնեն ինքնագնահատում։

Նախագծի ընթացքը՝

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։/ կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր, ռադիոնյութերից/

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը և այլն․․․

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։ / կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր /

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող էլինել պատումի տեսքով/

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Ամփոփում՝

Սովորողների ինքնագնահատումը․ ձեռքբերումների, հաջողությունների, տարվա ամփոփումների մասին պատումները կարդացեք իրենց բլոգներում։

Նախագիծն ավարտում ենք Ելք ստուգատես-համերգով։ Հյուրեր՝ ծնողներ, դասավանդողներ, սովորողներ։ Համերգի ամփոփումը՝ Ելք ստուգատես-համերգ։

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն