Posted in Ճամփորդություններ 2017-2018

Պատրաստվում ենք ագարակ գնալ

Advertisements
Posted in Սեբաստացու օրեր

Մխիթար Սեբաստացի

download-1Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ:

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը:

1703թ. մեկնել է Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Posted in Սեբաստացու օրեր

Թթուդրիկ

This slideshow requires JavaScript.

Այսօր 3-րդ դասարանի սովորողների մի խումբ Թթուդրիկի համար գնումներ կատարեց դպրոցին կից թաղամասի բանջարեղենի խանութից: Հասանք դպրոց, լվացինք բանջարեղենը, դասավորեցինք, կտրտեցինք և  շատ սիրով թթու դրեցինք:

Նոյեմբերի 18-ին բոլորին հրավիրում ենք մեր կրթահամալիրի տոնին:

Միասին երգել, պարելուց հետո, կհամտեսենք շատ համեղ հարիսա և մեր համեղ թթուն:

Posted in Նախագծեր

Ուսումնական աշուն նախագծի ամփոփում

Մաս առաջին

ed65cacd-23e3-4815-b776-791101669f26Արեն Համբարձումյանը Զբոսնում է Սիրահարների այգում և նկարում Երևանյան աշունը:

Հայկ Սարգսյանն իր տատիկի հետ այգում է:

Կորյուն Գաբոյանը զբոսնում է ՀԱԹ-ի զբոսայգում և հարցազրույց վարում անցորդների հետ:

Անի Հարությունյանի եղանակային դիտարկումները տեսեք իր նկարահանած ֆիլմում:

Գայանե Խաչատրյանը պատմում է Գորիսի աշնան մասին:

Գուրգեն Մանուկյանը նկարահանում է իրենց այգին, ցույց տալիս նոր տնկիները:

Աստղիկ Ալեքսանյանի բակի աշունը՝ ֆոտոպատում:

Արուսյակ Սարիբեկյանի հորինած բանաստեղծությունը աշնան մասին և աշնանային տեսարաններով ֆոտոպատումը տեսեք այստեղ:

Շարունակելի…