Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Խնկոյանական օրեր

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

Խնդիրները`

Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում։

Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթացում։

Բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում։

Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում։

Էլեկտրոնային փոստի կիրառում, բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում։

Սպասվելիք արդյունքներ՝

  • Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
  • Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են իրենց բլոգում:

Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Ամփոփում՝

Խնկոյանական մեդիաընթերցումներ

Սովորողների ստեղծած խնկոյանական ընթերցարանները

Ա. Խնկոյան «Խոզն ու ագռավը»

Ա. Խնկոյան «Փեսացու մուկը»

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն