Posted in Դպիր

Նախագծային մեթոդով ուսուցում կրտսեր դպրոցում

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

Նախագծային  ուսուցումը շատ արդյունավետ, հարմար և զարգացնող ձև է: Նախագծերով աշխատելիս թե՛ սովորողները , թե՛ դասավանդողը ստիպված են սկզբում որոնողական և ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Դասավանդողը  փնտրում, գտնում է տարբեր թեմաներ և նյութեր, կազմում նախագիծը, իսկ սովորողը արդեն սկսում է այդ նախագծի շրջանակներում հետազոտական և ստեղծական աշխատանք կատարել: Նախագծերը կիրառելի են բոլոր առարկաների համար և սա նախագծի առավելությւոններից մեկն է:

Նախագծային ուսուցումը մի տեսակ կապող օղակ է սովորողների միջև, քանի որ ենթադրում է խմբային աշխատանք, որի ընթացքում սովորողները սկում են լսել իրար, սովորել իրարից, ուղղել մեկը մյուսին և ընդհանուրի համար ջանալ:

Շարունակել կարդալ “Նախագծային մեթոդով ուսուցում կրտսեր դպրոցում”
Posted in Դպիր

Ուսումնական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

Արդեն տասը տարուց ավել է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է նաև ճամբարների միջոցով: Ուսումնական տարին բաժանված է չորս շրջանների. սեպտեմբերից դեկտեմբեր՝ առաջին շրջան, հունվար՝ երկրորդ, փետրվարից մայիս՝ երրորդ շրջան և հունիս՝ չորրորդ շրջան: Երկրորդ և չորրորդ շրջանների ուսուցումը ճամբարային է, որը շատ հագեցած է տարբեր ստուգատեսներով, փառատոններով, ճամփորդություներով, համագործակցային և այլ նախագծերով: Ճամբարը ուսումնական պլանով նախատեսված պարտադիր ուսումնական գործունեություն է, որին մասնակցում են կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողները, կարող են միանալ նաև երեխաներ այլ հանրակարթական դպրոցներից, այլ երկրներից տարատարիք սովորողներ, քանի որ մեր ճամբարները բաց են բոլորի համար:

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում”
Posted in Դպիր

Ընթերցանությունն առաջին դասարանում

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

Ընթերցանությունն անկախ տարիքից և ժամանակաշրջանից կարևոր է յուրաքանչյուր գրագետ և կիրթ մարդու համար: Երեխայի մոտ ընթերցանության մշակույթը զարգանում է նաև դպրոցում: Այստեղ է, որ նա սովորում է ճիշտ, գրագետ կարդալ ու, որ պակաս կարևոր չէ, կարդացած նյութը հասկանալ: Երեխան կյանքի ընթացքում ընթերցում է տարբեր նյութեր` գիրք, թերթ, հոդված, համակարգչում ներկայացված որևէ այլ նյութ, որոնց համար միշտ էլ պետք են ընթեցելու հմտություններ:

Շարունակել կարդալ “Ընթերցանությունն առաջին դասարանում”
Posted in Դպիր

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

«Պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է,
բայց երբ այն նպատակ ունիկրթում է և բավականություն պատճառում»:
Սարջենք Շրիվեր

Շարունակել կարդալ “Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ”
Posted in Դպիր

Դերային խաղը կրտսեր դպրոցում

Լուսինե Գասպարյան

Կրտսեր դպրոցում շատ ենք կարդում հեքիաթներ և բազմաթիվ աշխատանքներ կատարում դրանց շուրջ՝վերլուծում ենք հեքիաթները, մասերի ենք բաժանում, բնութագրում, նկարագրում ենք հերոսներին, նոր սկիզբ և ավարտ ենք հորինում, հեքիաթների խառնաշփոթ ենք ստեղծում, խաղում ենք հեքիաթները դերերով:

Շարունակել կարդալ “Դերային խաղը կրտսեր դպրոցում”
Posted in Դպիր

Ուսուցում դասարանի պատերից դուրս

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

Ընդունված է համարել, որ ուսուցման միջավայրի ոչ ֆորմալ ձևը, դրա փոփոխությունը բերում են ուսուցման որակի փոփոխության՝ նպաստում սովորողների երևակայության զարգացմանը, ազատ ինքնաարտահայտմանը, ինքնուրույնությանը, նախաձեռնողականությանը, ստեղծելու կարողությանը:Իմ դասարանում բազմիցս փորձել եմ «Իմացումի հրճվանք» ծրագրի տարբեր բաղկացուցիչներ տարվա տարբեր եղանակներին իրականացնել դպրոցի բակում կամ էլ ճամփորդության ժամանակ, այլ բացօթյա տարածքներում, գրանցել, թե տարբեր դասընթացների ուսուցումը դպրոցի պատերից դուրս ինչպես է անդրադառնում սովորողների վրա: Բացի դրանից, ուսուցչի համար շատ կարևոր է իմանալ սովորողի ելակետային մակարդակը, որպեսզի ուսուցումը սկսի այնտեղից, որտեղ գտնվում են սովորողները, իսկ դրսում առանց դասին նախապատրաստվելու և ժամանակ տրամադրելու պարզ երևում են սովորողների գիտելիքները: Հայտնի փաստ է, որ այս կարգի դասերին սովորողները միշտ մասնակցում են առավելագույն ոգևորությամբ և ակտիվությամբ, մեծ է լինում հետաքրքրությունը, սակայն կազմակերպչական առումով մի փոքր ավելի դժվար է այս կարգի դասերը վերահսկել, համակարգել:

Շարունակել կարդալ “Ուսուցում դասարանի պատերից դուրս”
Posted in Դպիր

Ուսումնական օրացույցը` ուսումնական գործընթացի կազմակերպիչ

Հեղինակ: 

Լուսինե Գասպարյան

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործընթացն արդեն որերոդ տարին է կազմակերպվում է ուսումնական օրացույցով: Ուսումնական օրացույցն իր մեջ ներառում է ազգային տոներ, ծեսեր, ստուգատեսներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր, կրթահամալիրի պատմության ընթացքում նշանավոր դարձած օրեր: Օրացույցն իր մեջ ներառում է նաև կրթահամալիրի ամենօրյա գործունեության աշխատակարգը` ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ, ամառային, ձմեռային, աշնանային և գարնանային դպրոցներ, ֆլեշմոբեր, մեդիաուրբաթներ…

Շարունակել կարդալ “Ուսումնական օրացույցը` ուսումնական գործընթացի կազմակերպիչ”