Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Բարձունքի հաղթահարում

բջնիՎայր՝ Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Օր՝  Մայիսի

Մեկնում՝ ժ. 9:30, Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00

Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի

Պատասխանատու՝ Լուսինե Գասպարյան, Սեդա Խաչատրյան

Հաղթահարվող բարձունքը՝ Բջնիի բերդ

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք: Բջնիի դպրոցի հետ համագործակցային աշխատանք։

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Հրապարակել սովորողների բլոգներում, գծել երթուղու քարտեզը։

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան- Բջնի հեռավորությունը՝ 47,9 կմ, 56ր: Բջնի բերդի բարձունք հետևյալ երթուղով՝ Բջնիի միջն․ դպրոց, սովորողների հետ դեպի Բջնի սբ. Աստվածածին, Բջնի ամրոց, քայլարշավ դեպի սբ. Սարգիս, հանգիստ Բջնի գետի հովտում:

  1. Ընդմիջում
  2. Գետի մոտ էկո աշխատանք
  3. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը
  4. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում
  6. Ազգային խաղեր վանքի հարակից դաշտում

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ

Ախտահանիչ միջոց, թաց ու չոր անձեռոցիկ
Օրապահիկ, ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ

Նախկին դասարանիս հետ կատարած ճամփորդության ֆոտոպատումը:

Սովորողների նախապատրաստական աշխատանքները՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն