Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #26

«Մոլորակ» ռադիոյի այս եթերը ճամփորդական է: Սովորողները պատմում են, թե ինչպես են ճամփորդում, ինչ են տեսնում, ինչ են անում: Պատմում են իրենց տպավորությունների մասին:

Հաղորդավարներ՝ Գագիկ Դրամբյան, Մարտա Սարգսյան

Posted in Շաբաթվա աշխատակարգ

Մայիսի 2-ից 5-ը ուսումնական գործունեության համառոտ նկարագիր

Շաբաթվա նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Աղայան+Ռոդարի նախագիծ

Մայիսյան 18-րդ հավաք՝

Ես կարողանում եմ

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝

Բլոգուսուցում /սովորող-սովորեցնող/

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ տեղեկատվական տեքստ «Ցավից էլ օգուտ կա՞»,

«Ի՜նչ դժվար է թռչելը»

Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…

Շարունակել կարդալ “Մայիսի 2-ից 5-ը ուսումնական գործունեության համառոտ նկարագիր”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր, Մայիսյան հավաք

Մայիսյան 18-րդ հավաք

Մայիսի 2-26

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ԿԳՄՍՆ

Մասնակիցներ՝ 2․1 սովորողներ, ծնողներ, գործընկերներ

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցման 2-րդ տարվա արդյունքների ամփոփում

Բովանդակային ուղղություններ`

Պաշտպանված՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024

Ես կարողանում եմ

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝

Բլոգուսուցում /սովորող-սովորեցնող/

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Աղայան+Ռոդարի նախագիծ

Ճամփորդական նախագիծ՝

Ծնողի կողմից կազմակերպվող վարպետության դասեր՝

Առավոտյան ընդհանուր պարապմունքի մեր այլընտրանքը

Posted in Համագործակցային նախագծեր

Համագործակցային նախագիծ

Միջոցառման նամակը՝

Առաջարկ ստացանք <<Դու կարող ես>> ՔՀԿ նախագահ՝ Ռոզա Սոլոմոնյանից մասնակցել Ֆրանսիայում տեղի ունեցող միջոցառմանը։ Սովորողները պետք է նկարեին հայերենի այբուբենի տառերը՝ А4ֆորմատի թղթի վրա։ Ստացանք շատ գունավոր, խոսուն տառեր։ Տառերի նկարներն ու ընթացքի մասին պատմող տեսաֆիլմն ուղարկեցինք Ռոզա Սոլոմոնյանին, ով իր հերթին կուղարկի միջոցառման պատասխանատուներին։ Հուսով ենք՝ համագործակցությունը շարունակական կլինի։

Posted in Համերգ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Փորձում ենք կիրառել առավոտյան ընդհանուր պարապմունքի մեր այլընտրանքը։ Արդեն երեք անգամ՝ շաբաթը մեկ անգամ, սովորողներից մի քանիսը տասնհինգ րոպեանոց ընդհանուր պարապմունքի պատասխանատու են լինում։ Շատ հետաքրքիր է անցնում ժամանակը, սովորողները ցուցադրում են իրենց կարողությունները։ Տեսանյութում Ռենե Աղաբաբյանն է և Մարտա Սարգսյանը։ Ռենեն է Մարտային սովորեցրել իր հետ նվագել։ Վայելեք․․․

Posted in «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։

Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2023-2024”
Posted in Տոներ, ծեսեր

«Զատիկ» նախագծի ամփոփում

Երկրորդ դասարանի սովորողները ամփոփում են զատկական նախագիծը՝

Եսայի Ստեփանյան՝ Ածիկացան, տեխնոլոգիական աշխատանք.զատկական զամբյուղներ

Մարիաննա Հարությունյան՝ Սուրբ Զատիկ

Աելիտա Բալայան՝ Սուրբ Զատիկ

Ռենե Աղաբաբյան՝Ածիկացան

Շարունակել կարդալ “«Զատիկ» նախագծի ամփոփում”
Posted in Շաբաթվա աշխատակարգ

Ապրիլի 25-ից 28-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն

Շաբաթվա նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Աղայան+Ռոդարի նախագիծ

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝ Ջ. Ռոդարի «Մեկ և յոթ», «Աչքերի գանգատը»

Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…

Բազմապատկման գործողությունը: Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
Բազմապատկում
Բաժանման գործողության իմաստը: Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ: Գործողությունների կատարման կարգ: Եռանիշ թվեր։

Շարունակել կարդալ “Ապրիլի 25-ից 28-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն”