Posted in Ստեղծագործական հավաքներ

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք. 2022թ. հոկտեմբերի 3-28

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Բովանդակությունը`

Ես և տիեզերքը

Ռադիո«Մոլորակ». շուրջտարյա նախագիծ

Մեկ սովորող-մեկ համակարգիչ

Ճամփորդական համագործակցային նախագիծ` Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

Ուսումնական աշուն

Posted in Շաբաթվա աշխատակարգ

Սեպտեմբերի 19-ից 23-ը․ ուսումնական գործունեության համառոտ նկարագիր

Նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Ես և տիեզերքը

Շուրջտարյա նախագիծ՝ «Մոլորակ ռադիո»

Բարձունքի հաղթահարում

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 19-ից 23-ը․ ուսումնական գործունեության համառոտ նկարագիր”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Ես և տիեզերքը

Նախագծի մասնակիցներ՝  երկրորդ դասարանի սովորողներ
Նախագիծի տևողությունը՝

Նպատակը`

Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շրջակա աշխարհի ուսումնասիրություն

Ընթերցանության նյութեր՝

Ընթերցարան․

Նախագծի ընթացքը․

Շարունակել կարդալ “Ես և տիեզերքը”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Բարձունքի հաղթահարում


Ճամփորդության վայրը՝ Արագածոտնի մարզ, Լուսագյուղ՝ Թուխ Մանուկ վանք
Ճամփորդության մասնակիցներ ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 22
Ճամփորդության սկիզբ ` 09:00-ին, ավարտը՝16:00-ին

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Գասպարյան, Լուսինե Նազարյան

Շարունակել կարդալ “Բարձունքի հաղթահարում”
Posted in Ընթերցարան

Ինչո՞ւ են իրար հերթափոխում ձմեռը, գարունը, ամառն ու աշունը

Ինչի՞ համար են տարվա եղանակները։
Եղանակների միմյանց հերթափոխումը բնության անվերջ ու անփոփոխ երևույթներից մեկն է։ Դրա պատճառը Արևի շուրջ Երկրի պտույտն է։
Հետագիծը, որով Երկրագունդը պտույտ է կատարվում տիեզերքում, ունի սեղմված օղի՝ էլիպսի ձև։ Արևը գտնվում է ոչ թե էլիպսի մեջտեղում, այլ նրա ֆոկուսներից (էլիպսի կենտրոնները կոչվում են ֆոկուսներ) մեկում։ Այդ պատճառով, տարվա ընթացքում Արևի հեռավորությունը Երկրից պարբերաբար փոխվում է՝ 147.1 միլիոն կմ-ից (հունվարի սկզբում) մինչև 152.1 միլիոն կմ (հուլիսի սկզբում)։ Տարվա տաք եղանակից (գարուն, ամառ) անցումը ցրտին (աշուն, ձմեռ) տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ Երկիրը մոտենում կամ հեռանում է Արևից։ Առ այսօր այդպես են մտածում մարդկանց մի մասը։ Եթե բերված թվերին նայեք, կտեսնեք, որ հուլիսին Երկրագունդն Արևից ավելի հեռու է, քան հունվար ամսին։

Շարունակել կարդալ “Ինչո՞ւ են իրար հերթափոխում ձմեռը, գարունը, ամառն ու աշունը”
Posted in Ընթերցարան

Տիզերք և տիեզերական մարմիններ

Տիեզերքը շատ-շատ մեծ է։ Ինչքան էլ փորձես հեռուն նայել, միևնույնն է, տիեզերքի ծայրը տեսնել հնարավոր չէ, քանի որ այն գոյություն չունի։
Ոչ ոք չգիտի, թե երբ ու ինչպես է առաջացել տիեզերքը։ Գիտնականները ենթադրում են, որ սկզբում այն մի մեծ խիտ, հրե գնդի է նման եղել։
Հետո, մոտավորապես տաս-քսան միլիարդ տարի առաջ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որն ընդունված է անվանել «Մեծ պայթյուն»։
Այդ գնդի կտորները ցրվել են տարբեր կողմեր և վերածվել երկնային մարմինների, որոնք էլ հիմա կազմում եմ տիեզերքը։Երկնային մարմինները տարբերվում են իրենց չափերով, ձևով, ինչպես նաև տիեզերքում շարժվելու ձևերով։ Ամենատարածված երկնային մարմիններից են աստղերը, մոլորակները, գիսաստղերն ու երկնաքարերը։

Շարունակել կարդալ “Տիզերք և տիեզերական մարմիններ”
Posted in Ընթերցարան

Արեգակ

Արևը սովորական աստղ է։ Այն իրենից ներկայացնում է շիկացած գազից գունդ, որի ներսում մշտապես ատոմային ռեակցիաներ են տեղի ունենում։ Հենց դրա պատճառով էլ այդ տիեզերական մարմինը մեծ քանակությամբ լույս ու ջերմություն է արտադրում։ Հենց արեգակի շնորհիվ ենք մենք ապրում, չէ՞ որ արևն իր ջերմությամբ տաքացնում է մեր մոլորակը։ Եթե արևը չլիներ, Երկրագունդը հավերժական խավարի մեջ կլիներ, այստեղ միշտ խիստ սառնամանիք կլիներ ու կյանքի ոչ մի նշույլ չէր լինի։

Շարունակել կարդալ “Արեգակ”