Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր, Ճամփորդություններ

Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում, երկու դպրոցների սովորողների համագործակցություն՝ Հարավային,  Արևմտյան դպրոցներ։

aparan

Վայրը՝ Ապարանի ջրամբար
Հեռավորություն՝ 59,2կմ
Ժամանակ ՝ 1 ժամ 12 րոպե
Մասնակիցներ՝ Սեբաստացի սովորողներ
Օրը՝ 12.10.2022
Մեկնումը՝ 9:30, վերադարձը՝ 16:00
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Գասպարյան, Արմինե Գյոնջյան
Օգնականներ՝ Ֆենյա Արսենյան, Լուսինե Նազարյան
Վարորդ՝ Քիշմիրյան Հովիկ
Երթուղին՝ Քասախ գետի վրա գտնվող՝ Ապարանի ջրամբար — քայլարշավ Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս:

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, քայլք, համագործակցություն: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, համագործակցելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, աշունը դիտարկելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:

  • համագործակցելու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն
  • անտառում առանց կողմնացույցի կողմնորոշվելու մեթոդներ
  • ճանաչել, սիրել և մաքուր պահել հայրենիքը
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոնները
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանք իրականացնելը
  • բնության տեսարանների, շինությունների, մարդկանց լուսանկարելը
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Քայլարշավ՝ Ապարանի ջրամբար — քայլարշավ Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս /մոտ 2 կմ/:

img_20221003_144606

Կարմիր գծով նշված է քայլքը

Ընթացք՝ Մինչ ճամփորդությունը, սովորողների հետ քննարկում ենք ճամփորդական կանոնները, անհրաժեշտ իրերի ցանկը։
Կբաժանվենք խմբերի և յուրաքանչյուր խումբ պատասխանատու կլինի որոշակի գործունեության։
  • լուսանկարների, տեսանյութերի պատասխանատուներ
  • հետաքրքիր ծառերի, բույսերի լուսանկարների պատասխանատուներ
  • էկո աշխատանքի պատասխանատուներ /բոլորը/
Ճամփորդության մեկնարկը՝ 9:30-ից կսկսենք երկու ուղղություններից՝  Յուրի Բախշյանի այգու հարակից տարածքից /Արևմտյան դպրոց/, Հարավային դպրոցի կայանատեղիից /Հարավային դպրոց/։

Ապարանի ջրամբարի պատվարի կատարով քայլքով՝ ուսումնասիրություններ անելով, հասնում ենք Սուրբ Պողոս Պետրոս, Թուխ Մանուկ եկեղեցիներ։ Ճանապարհին գտնում ենք հետաքրքիր դիտակետեր, որտեղից ուսումնասիրում ենք Արագածն ու Արա լեռը։

Հետ ենք վերադառնում նույն ճանապարհով,  անտառում խաղի և հանգստի համար դադար ենք առնում․ երգում, ընթերցում ենք Կոմիտաս՝ «Եղնիկ», «Կաքավիկ», «Աշուն օր», «Այբ, Բեն, Գիմ», «Հայր մեր», խաղում ենք գնդակով, պարան ենք թռնում։
Անհրաժեշտ իրեր
  • արևային գլխարկ
  • հեռադիտակ, կողմնացույց, խոշորացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճներ
  • բժշկական արկղիկ

Նախապատրաստական աշխատանքներ՝ քայլքի քարտեզի ուսումնասիրություն, տեսաֆիլմերի դիտում՝ Ապարանի ջրամբար , ըստ Սեդա Վիրաբյանի Դեպի Ապարանի ջրամբար։

Ամփոփում՝

Սովորողների տպավորությունները ճամփորդությունից

Ֆեյսբուքից ուղիղ եթերներ՝

Ֆոտոշար`

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն