Posted in Սովորողների աշխատանքները

Իմ բակը

Ռուզաննա Կարապետյան

Ես ապրում եմ Դավթաշենում։ Իմ բակում ծաղիկներ և շատ ծառեր կան։ Ես շատ ընկերուհիներ ունեմ։ Նրանց հետ խաղում ենք պահմտոցի, թռնում ենք, վազում ենք և օղակ ենք պտտացնում։

Մարտա Սարգսյան

Հիմա ես կպատմեմ իմ բակի մասին: Մեր բակում կա խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, կան նաև գեղեցիկ ծաղիկներ: Ես մեր բակի երեխաների հետ խաղում եմ պահմտոցի: Մենք ապրում ենք շենքի 3-րդ հարկում:

Եսայի Ստեփանյան

Մեր բակում կա խաղահրապարակ, սղարան, ճոճանակ: Ես ունեմ լիքը ընկերներ և խաղում եմ նրանց հետ մեր բակի խաղահրապարակում: Իմ բակում ծառերը չեն խնամում: Մեր բակում երեկոյան շատ շներ կան և նույնիսկ առավոտյան էլ շները շատանում են: Մենք շներին կերակրում ենք ու իմ ընկերոջ հետ ճոճորվում ենք և պահմտոցի խաղում: Իմ բակը շատ մեծ է ու ես բակում հեծանիվ եմ վարում:

Շարունակել կարդալ “Իմ բակը”