Posted in Շաբաթվա աշխատակարգ

Սեպտեմբերի 1-ից 9-ը․ նախագծային շաբաթվա գործունեության համառոտ նկարագիր

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի օրը բարձունքին

«Ես» ուսումնական նախագիծ

Ուսումնական ամառ նախագծի ամփոփում, նյութերի դիտում, քննարկում,հրապարակում դասարանական բլոգում

Շուրջտարյա նախագիծ՝ «Մոլորակ ռադիո»

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 1-ից 9-ը․ նախագծային շաբաթվա գործունեության համառոտ նկարագիր”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

«Ես» ուսումնական նախագիծ

2-րդ դասարան

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Շարունակել կարդալ “«Ես» ուսումնական նախագիծ”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Գիտելիքի օրը բարձունքին

Օրը՝ Սեպտեմբերի 1

Ժամը՝ 9:30-16:00
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Հարավային  դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Շարունակել կարդալ “Գիտելիքի օրը բարձունքին”
Posted in Աշխատաժամանակ

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողների ծնողներ

Օրը՝ օգոստոսի 29, ժամը՝ 10:00

Վայրը՝ Հարավային դպրոց, 2-1 դասարան

Ծրագրում՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի օրացույցի ներկայացում

Շարունակել կարդալ Ծնողական հավաք
Posted in Ծրագրեր 2021-2022

Բանավոր մաթեմատիկայի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի հիմնական նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.
 սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
 զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
 դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
անհատական աշխատանքը խմբի հետ
 զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը

 սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
կարողություն
 ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ:

Ծրագիր 2-րդ և 3-րդ դասարանների համար

1.Թվեր և գործողություններ դրանց հետ: Ուրախ հաշիվ
2.Գտնել օրինաչափությունները
3.Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ
4.Խաղեր թվերով և առարկաներով
5..Սովորում ենք կռահել ռեբուսներ
6.Մոգական քառակուսիներ, ֆուբուկիներ
7.Առաջադրանքներ լուցկիներով
8.Երկրաչափական առաջադրանքներ
9.Հետաքրքրաշարժ խնդիրներ, բանաստեղծությունների տեսքով հետաքրքրաշարժ խնդիրների լուծում
10.Տրամաբանական խնդիրների լուծում
11.Առաջադրանքներ կշռման վերաբերյալ
13.ֆլեշմոբերի, Կենգուրուի խնդիրների լուծում

Ուսումնական ռեսուրսները Մանուշակ Աբրահամյանի և Լուսինե Գասպարյանի բլոգներից:

Posted in Աշխատաժամանակ

Օգոստոսի 30-ի աշխատակարգ

8:30-9:00՝ Սովորողների դիմավորում

9:30-10:00՝ Ընդհանուր պարապմունք

10:00-10:15՝ Միջավայրի խնամք/բույսերի խնամք/

10:15-10:30՝ Ընդմիջում/նախաճաշ/

10:30-11:00՝ Ընտրովի գործունեության ճշտում, ցուցակների կազմում

11:00-11:30՝ Բակային խաղեր

11:30-12:00՝ Քայլքով դեպի երթուղիներ