Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Քարտեզագրություն

Մասնակիցներ՝ 2, 3-րդ դասարանի սովորողներ
Թեմա՝ Ուսումնասիրում ենք մեր երկիրը
Նախագիծը կազմեցին՝ Լուսինե Գասպարյանը և Արմինե Գյոնջյանը

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:

Ընթացք.

Շարունակել կարդալ “Քարտեզագրություն”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր, Ճամփորդություններ

Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում, երկու դպրոցների սովորողների համագործակցություն՝ Հարավային,  Արևմտյան դպրոցներ։

aparan

Շարունակել կարդալ “Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար”

Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Մեկ սովորող-մեկ համակարգիչ. նախագիծ

Վայր՝ Հարավային դպրոց

Օր, ժամ՝

Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող 1-ին դասարանից սկսած աշխատում է իր անհատական գործիքով՝ նոթբուքով, ունի իր էլեկտրոնային հասցեն, առաջին դասարանում գործածում է ծնողի օգնությամբ, երկրորդ դասարանում՝ ինքնուրույն: Երկրորդ դասարանում սովորողը նաև ինքնուրույն օգտվում է դասվարի բլոգից, ենթակայքից, նյութեր է դիտում, ներբեռնում, լրացնում։

Նպատակ՝

Սովորողների մեդիահմուտ լինելը, ինքնուրույն հետազոտելը, աշխատանքներ կատարելը:

Խնդիրներ՝

  • Մեկ գործիք-մեկ սովորող/ ինչպես է սովորողը սովորում տիրապետել անհատական գործիքին՝ ավագ ընկերների օգնությամբ
  • Էլ․ հասցե ինքնուրույն մուտք գործելը/ մուտքանուն, գաղտնաբառ հիշելը/
  • Նամակներ ստանալ, գրել, ուղարկել
  • Նկար, ֆայլ կցել, ուղարկել

Ընթացք՝

Սովորողը ուսումնական գործունեության ընթացքում մուտք է գործում դասվարի բլոգ, շաբաթվա ծրագրից ներբեռնում է աշխատանքային ֆայլը, լրացնում է, պահպանում, ուղարկում դասվարի էլ․ հասցեին։

Նախագիծը կազմեցին՝ Լուսինե Գասպարյանը և Արմինե Գյոնջյանը

Շարունակել կարդալ “Մեկ սովորող-մեկ համակարգիչ. նախագիծ”
Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #1

«Մոլորակ» ռադիոյի երրորդ եթերաշրջանի թողարկումները ուսումնահետազոտական աշխատանքների արդյունքում ստացված ձայնագրություններ են լինելու։ Հետևեք մեր «Գիտե՞ք որ․․․» հետաքրքիր թողարկումների շարքին։ Առաջին թողարկումը նապաստակների մասին է։

Հաղորդավարներ՝ Ռենե Աղաբաբյան, Գագիկ Դրամբյան, Դանիել Հայրապետյան