Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Ճանաչենք Հայաստանը

Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Ուշի, /Վանքեր՝ Աստվածընկալի վանք,   Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի/:
Օր՝  Ապրիլի 27
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30

Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00
Դասարան՝   2.1 դասարան, 5-6տարեկաններ

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Լուսինե Գասպարյան, Սեդա Խաչատրյան

Օգնականներ՝ Լուսինե Նազարյան, Սուսան Ալոյան

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճանապարհի նկարագրություն՝

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց

Երևան- Հարթավան հեռավորությունը՝ 41,1կմ, 44 ր

  1. Առաջին կանգառը Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետի մոտ էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»
  6. Երկրորդ կանգառը Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի
  7. Ֆոտոպլեներ եկեղեցու ավերակների տարածքում

Սկզբում  կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Եկեղեցում կերգենք հոգևոր երգեր։ Այնուհետև քայլքով կիջնենք Քասախ գետի մոտ, կուսումնասիրենք տարածքը, գետի մոտ մաքրման աշխատանքներ կանենք։ Կնախաճաշենք և կխաղանք ազգային խաղեր՝ բադեր-որսորդներ, հոլ, պարան քաշոցի։ Օրվա երկրորդ կեսին կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները: Կքայլենք եկեղեցու ավերակներում, լուսանկարչական, նկարչական պլեներ կիրականացնենք։

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (տաք վերնահագուստ)
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

2021-ին իրականացրած նախագիծ, ամփոփում

Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն