Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Մոմե ձվիկներ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ 20․03-03․04
Անհրաժեշտ պարագաներ՝ մոմեր, թել/պատրույգ/, գունավոր յուղամատիտներ, չորացրած ծաղիկներ, զարդարանքներ/զատիկ, ճուտիկ/

Ընթացք
Դատարկում ենք ձվերը՝ երկու կողմից անցքեր բացելով, լվանում ենք դատարկած ձուն, չորացնում: Հալացնում ենք մոմերը և յուղամատիտները, դատարկ ձվի մեջ անցկացնում ենք թելը, ամրացնում դրսից, ծեփամածիկով փակում ենք մի կողմի անցքը: Մյուս կողմից լցնում ենք հալացրած մոմը, թողնում չորանա: Հաջորդ օրը մաքրում ենք ձվերը, զարդարում:

Մոմերի պատրաստ լինելուց հետո, սովորողները կորոշեն գին, արտադրանքի անվանում։

Արդյունք

Զատկական ցուցահանդես-վաճառքին կունենանք հետաքրքիր, թեմատիկ մոմեր։

Տեսաֆիլմ՝ Մոմե ձվիկներ