Posted in Թումանյան

 «Կիկոսի մահը» հեքիաթին՝ նոր ավարտ

Սովորողներից յուրաքանչյուրը նոր ավարտ է հորինել «Կիկոսի մահը» հեքիաթի համար և հեքիաթը նկարել Paint նկարչական ծրագրով։

Մելինե Հակոբյան

Սրանց մեջի խելոքը հերն է լինում։ Ասում է ․

-Այ շաշ քոլեցիք, էդ մի մատ էրեխին բա մենակ ջրի կղարգե՞ն։ Ինչքան էլ սուգ անեք , Կիկոսն էլ չդի սաղանա , հերիք լաց ըլեք ։ Եկեք գնանք , ես լա ձեզ մարդի տի տամ, ամեն մինդ մի որդի տի ունենաք, անուններն էլ տի Պողոս, Պետրոս ,Մարտիրոս դնենք։

Վիկտորիա Դալլաքյան

Հայրը եկավ, տեսավ, որ բոլորը լաց են լինում։ Աղջիկը պատմեց Կիկոսի մասին։ Հայրը շատ բարկացավ և կացինով ծառը կտրեց։ Բոլոր շատ ուրախացան, որ Կիկոս վայր չի ընկնի և գնացին տուն։

Նանե Բաղդասարյան

Իրականում Կիկոսը ծառից ընկել ու ուշաթափվել էր։ Մայրն այնքան հուզված ու վախեցած էր, որ չէր հասկացել։ Քանի որ հայրն էր ամենախելոքը, այդ ամենը լսելուց հետո մոտեցավ Կիկոսին ու տեսավ, որ նա ընդամենը ուշաթափվել է։Նա Կիկոսին ուշքի բերեց ։ Մոր ու հարազատների ուրախությանը չափ չկար։Նրանք վեր կացան, գնացին տուն, հյուրեր կանչեցին, ունեցած միակ եզը մորթեցին, մատաղ տվին ու մի լավ քեֆ արեցին։

Ալեն Հարությունյան

Շարունակել կարդալ ” «Կիկոսի մահը» հեքիաթին՝ նոր ավարտ”
Posted in Թումանյան

Նամակ սուտլիկ որսկանին

«Սուտլիկ աշակերտը» պատում

Մելինե Հակոբյան

Բարև, սիրելի սուտլիկ որսկան, ես Մելինեն եմ , ես յոթ տարեկան եմ ։ Իսկ քո կարծիքով մենք հավատացինք քո պատմածներին, թե՞ ծիծաղացինք։ Ինձ համար շատ զվարճալի էր, բայց ես մտածում եմ , որ դա սուտ է։ Ինձ շատ հետաքրքիր է ՝ դու իրականում գնացե՞լ ես որսի ։ Դե, հաջողություն, սուլիկ որսկան, հուսով եմ՝ կպատասխանես ինձ ։

Սուտլիկ աշակերտը

Ամառվա ցրտին, ձմեռվա շոգին վեր կացա մի օր գրքով, մատիտտով դասի գնացի։ Միջանցքով սուսուփուս գնացի, դասի ժամին լուռ նստեցի։Նստեցի , նստեցի մեկ էլ դասատուն խնդիր տվեց մեկը լուծեց չկարաց, մյուսը կարդաց ՝ չկարաց, էն մինն էլ գրեց՝ համա թե սխալ գրեց, ես գրեցի, բացատրեցի, որ բացատրեցի սաղ հասկացան , ուրախացան։ Մեկ էլ տեսնեմ մի գիրք՝ էջերի կեսը չկա, էն մի կեսի տառերն էլ չեն երևում։ Վերցրի էս անտառ գիրքը ամպողջ գիշերը կարդացի։ Կարդացի կարդացի ոչ աչքս բան տեսավ, ոչ գլուխս բան մտա

Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա ամփոփում

Նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

«Մոլորակ» ռադիո #20

«Մոլորակ» ռադիո #19

«Մոլորակ» ռադիո #18

«Մոլորակ» ռադիո #17

Կարդում ենք Թումանյան՝ ամփոփումը նախագծի ներքևում

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա ամփոփում”
Posted in Շաբաթվա աշխատակարգ

Փետրվարի 27-ից մարտի 3-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն

Շաբաթվա նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Կարդում ենք Թումանյան

«Ձոն» նախագիծ

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝

«Ոսկու կարասը» 

Հորինուկ՝ Հեքիաթների շիլափլավ / տե՛ս նախագծում/

Լեզվագործունեություն՝  Հայոց լեզու գիրք-տետր

Մաթեմատիկա- Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…

Բազմապատկման գործողությունը: Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
Բազմապատկում
Բաժանման գործողության իմաստը: Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:

Շարունակել կարդալ “Փետրվարի 27-ից մարտի 3-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն”
Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #19

Կրթահամալիրում շարունակվում են թումանյանական օրերը: Արդեն շատ հեքիաթներ և բանաստեղծություններ ենք հասցրել սովորել, ներկայացնել դերային խաղով: «Մոլորակ» ռադիոյի 19-րդ եթերում լսե՛ք «Սուտլիկ որսկանը» ռադիոթատրոնը:

Հաղորդավարներ՝ Վիկտորիա Դալլաքյան, Արմեն Ստեփանյան

Posted in Շաբաթվա աշխատակարգ

Փետրվարի 20-ից 24-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն

Շաբաթվա նախագծեր՝

«Մոլորակ» շուրջտարյա նախագիծ

Կարդում ենք Թումանյան

Բարեկենդանի ծես․ նախագիծ

Մայրենի՝ ընթերցանության նյութեր՝

«Սուտլիկ որսկանը» /քննարկում ենք, դիտում ենք մուլտֆիլմը, համեմատում/

Հորինուկ՝ Հեքիաթների շիլափլավ / տե՛ս նախագծում/

Շարունակել կարդալ “Փետրվարի 20-ից 24-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն”
Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

«Ձոն» նախագիծ

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ


Նպատակ՝

Մեդիաբացիկների ստեղծում:

Գովք մայրիկներին:

Գովք գարնանը։

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Շարունակել կարդալ “«Ձոն» նախագիծ”
Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #18

«Մոլորակ» ռադիոյի 18-րդ եթերը շաբաթվա անցուդարձի մասին է։ Սովորողները պատմում են, թե ինչպես տոնեցին Տեառնընդառաջը դպրոցում, Սասունիկ գյուղում, ինչ ներկայացում դիտեցին թատրոնում։

Հաղորդավարներ՝ Նանե Բաղդասարյան, Գագիկ Դրամբյան