Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր, Թթուդրիկ

Մասնակիցներ- 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- նոյեմբեր

Նպատակը՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու հմտությունների զարգացում

Ընթացքը՝ «Ես սեբաստացի եմ» -ամեն մեկը պատմում է, թե ինչպես է  ընկալում այս արտահայտությունը. ի՞նցից է երևում «սեբաստացի» լինելը, ի՞նչով են տարբերվում սեբաստացի ուսուցիչներն ու սովորողները մյուսներից:

Թեմաներ`

  • Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  • Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը:
  • Ի՞նչ գիտի իմ շրջապատը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին /հարցազրույց/:
  • Ի՞նչ կպատմեն ծնողները կրթահամալիրի մասին

Տոնը ավանդաբար ուղեկցվում է Թթուդրիկի ծեսով, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ  դնում են սովորողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում:

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:

Մայրենի

Մայրենիի դասին սովորողները կհորինեն ամենատարբեր պատումներ՝ բանջարեղենի, տոնի, սեբաստացիների մասին: Պատումները կմուտքագրեն word ծրագրում, այնուհետև կհրապարակվեն դասարանական բլոգում:

Շրջակա աշխարհը՝ լրացուցիչ առաջադրանք/ ծնողի օգնությամբ/

Որպես տնային առաջադրանք, սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել ,գտնել տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:

Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր,  ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք: Եթե տանը թթու են դնում տեսանկարահանել այդ գործընթացը:

Մաթեմատիկա

Բանջարեղենի համար պայմանական արժեքներ ենք որոշում, հորինում ենք խնդիրներ և լուծում: Գնում ենք գնումների, փորձում հաշվել 1 և ավել կիլոգրամ բանջարեղենի գները, վճարումներ կատարում:

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օրինակ՝ որտե՞ղ է աճում գազարը, հողի տակ, թե՞ վրա, ինչպե՞ս են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Տեխնոլոգիա

Ծեփամածիկով, կավով  ստեղծում ենք տարբեր բանջարեղենային կերպարներ: Գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան:

Ամփոփում՝

Սովորողների աշխատանքները՝

Ես սեբաստացի եմ

Պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի՝

Էջանշաններ

Ռոբերտ Մկրտչյան՝ Պատրաստվում եմ ցուցահանդես-վաճառքին

Մարիաննա Հարությունյան՝ Պատրաստվում եմ ցուցահանդես-վաճառքի

Էդիսոն Թումանյան՝ Պատրաստվում ենք աշնանային ցուցահանդեսին

Աելիտա Բալայան՝ Պատրաստում եմ մոմակալ և էջանշաններ

Արմեն Ստեփանյան՝ Պատրաստում եմ թղթե կենդանիներ

Վիկտորյա Դալլաքյան՝ Պատրաստում եմ ծաղկաման

Ռենե Աղաբաբյան՝ Տեխնոլոգիական աշխատանք

Մանե Գրիգորյան՝ Պատրաստում ենք ծիտիկի բույն

Թթուդրիկ

«Մոլորակ» ռադիոյի 8-րդ եթերի սկզբում սովորողները պատմում են մեր կրթահամալիրի տոնի, կատարվելիք աշխատանքների մասին․թթուդրիկի, լավաշթխիկի, ցուցահանդեսի-վաճառքի, համերգի մասին՝

«Մոլորակ» ռադիո #8

«Մոլորակ» ռադիոյի 9-րդ եթերում մեծ ու փոքր սեբաստացիներն են՝

«Մոլորակ» ռադիո #9

Լիսիցյանական օրեր՝

Պարում ենք Փափուռի

Հարիսայի ծես, ցուցահանդես- վաճառք

<a href="http://<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid02iUdHghpNv4uSiLu2mxSnhkeW6EQXQpbuZePURqWn8cPhNdXqikvDSbko86wcQAkVl%26id%3D100006427156969&show_text=true&width=500&quot; width="500" height="0" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share">Ֆբ հրապարակումներ

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն