Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

«Ես» ուսումնական նախագիծ

2-րդ դասարան

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
        Տևողությունը՝ Սեպտեմբերի 2-ից 15-ը :

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint,  MS Word, MS Power Point, AVS…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին:

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

Այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):
  • Աշխատում է word ծրագրով (պատմում է իր մասին):

Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում:

Սովորողները պատմում են իրենց քաղաքի, գյուղի, բակի մասին: Սովորողներից մի քանիսը պատումները ներկայացրել են տեսանյութի տեսքով, մյուսները մուտքագրել են word ծրագրում և իրենց պատումը նկարել են paint նկարչական ծրագրով:

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն