Posted in Ուսումնական ճամբար, Օրագրապատումներ

Մանկավարժական արշավախմբային վրանային ճամբարի ամփոփում

Ընկերների հետ ճամփորդելը, հետաքրքիր քննարկումները, միասին լավ ժամանակ անցկացնելը իմ կյանքի ամենահավես ժամանակահատվածներից է, այդ պատճառով սիրով մասնակցեցի Արտավան գյուղի մանկավարժական վրանային ճամբարին։ Ճամբարը վրանային էր, որը գտնվում էր գյուղից մի փոքր վերև՝ սարի փեշերին, ինչն էլ ավելի գրավիչ էր ինձ համար։ Առաջին օրը՝ Արտավան գյուղում, մեզ դիմավորեցին դպրոցի տնօրենն ու մանկավարժները, ծանոթացանք, և մեզ ուղեկցեցին վրանատեղի։ Տեղավորվելուց հետո կարճ քննարկում ունեցանք փոքրաքանակ դպրոցների վերաբերյալ․ մանկավարժները նշեցին առկա թերություններն ու առավելությունները։ Այնուհետև գյուղացիներից մեկի ուղեկցությամբ բարձրացանք դեպի Մարաթուս 17-րդ դարի եկեղեցու հնավայրեր, երգեցինք հոգևոր երգեր, հիացանք տեսարանով, խմեցինք՝ գետնի տակից եկող, սառնորակ աղբյուրի ջրից, հանգստացանք և վերադարձանք վրանատեղի։ Այնտեղ մեզ էր սպասում՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանը։ Կարճ քննարկումներից հետո միասին ճաշի պատրաստություն տեսանք, ճաշեցինք, իջանք գյուղ՝ լավաշ և գաթա թխելու։ Լավաշթխիկի ծեսից հետո պատրաստվեցինք երեկոյան մանկավարժական քննարկմանը։ Օրն ավարտեցինք խարույկի շուրջ՝ ջերմ ու անկեղծ մտքերի փոխանակմամբ։

Շարունակել կարդալ “Մանկավարժական արշավախմբային վրանային ճամբարի ամփոփում”