Posted in 2022-2023 ուստարվա նախագծեր

Գիտելիքի օրը բարձունքին

Օրը՝ Սեպտեմբերի 1

Ժամը՝ 9:30-16:00
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Հարավային  դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Գասպարյան, Լուսինե Նազարյան
Վարորդ` Արարատ Դալլաքյան

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, բարձունքի հաղթահարում: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:

  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոնները
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանք իրականացնելը
  • բնության տեսարանների, շինությունների, մարդկանց լուսանկարելը
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճամփորդության ընթացք՝

Հարավային դպրոցից շարժվելու ենք 9:30- ին։

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող

2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ։
Եկեղեցում երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում։
Քայլում ենք դեպի բարձունք՝ գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,  դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ, թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

16:00`վերադարձ Երևան


Ամփոփում՝ Գիտելիքի օրը բարձունքին

Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողները տոնում են գիտելիքի օրը՝ Օշականի Դիդի Կոնդի բարձունքը հաղթահարելով` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0CV2z86a8aM2y6u5yZtbyXEzdh1nAQ6HKLYB5GVTqruA3FFqVEBWfp6xbyqZgA4u2l&id=100006427156969

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում`

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն