Posted in 2021-2022 ուստարվա նախագծեր

«Զատիկ» նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանցիներ

Ժամկետներ՝ ապրիլի 4-ից- 20-ը

Տոնական օր՝ ապրիլի…

Նպատակ

  • Ազգային մշակույթի յուրացում
  • Ծանոթացում Զատկական ծեսին,  խորհուրդներին
  • Համագործակցային կապերի ամրապնդում
  • Կրթական ծրագրի տարածում

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • Համագործակցային հարաբերությունների զարգացում
  •  Ազգային, ծիսական երաժշտական նյութի յուրացում

Նախապատրաստական աշխատանքների ընթացք.

Մայրենի ՝

Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Նյութը՝  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ։ Նկարում են իրենց հորինած պատմությունները paint ծրագրով։ Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Սուրբ Հարության ծիսական արարողակարգը:

Երգ-պար՝

Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:

Մեդիա-Տեխնոլոգիա՝

Տեխնոլոգիական գործունեության մեջ ներառում ենք զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկ ենք ցանում ափսեների, ձվիկների, այլ հարմար տարաների մեջ, ստանում հետաքրքիր կերպարներ: Պատրաստում ենք զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստում ենք տարբեր պարագաներ՝ զատիկ, ձվիկ, ճուտիկ և այլն, որոնք կարելի է նվիրել տոնական օրվա հյուրերին:

Զատկական մեդիաբացիկներ և թղթային բացիկներ ենք պատրաստում:

Մաթեմատիկա՝

Հորինում ենք խնդիրներ, կազմում զատկական խնդրագիրք:

Ես և շրջակա՝ 

Ձվի , զատիկի , ցորենի , հատիկների, չամիչի, սոխի մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում, բնագիտական փորձեր ենք կատարում։

Զատիկն ընտանիքում՝

  • Տատիկ, պապիկներից հարցազրույց ենք վերցնում՝ «Զատկական պատմություններ» խորագրով։
  • Պատրաստվում ենք Զատիկին՝ ազգային խոհանոց տանը:
  • Տոնում ենք Զատիկը:

Մեդիանյութերի հավաքում, հրապարակում բլոգում, ենթակայքում:/ Ընտանեկան տոնի օրինակ՝ Հայկ Սարգսյանի բլոգից/

Տոնական օր՝

Տոնը սկսում ենք բակում. միասնական երգ, պար, զատկախաղեր՝ ձու գլորոցի, պտտոցի, ձվակռիվ և այլն: Շնորհավորում ենք միմյանց զատկական ասիկներով, օրհնանքներով:

Զատկական ընդհանուր հյուրասիրություն դպրոցի խոհանոցում:

Արդյունք՝

Ուսումնական փաթեթների՝ տեսագրությունների, ձայնագրությունների հրապարակում, տարածում:

Զատկական տեսանյութեր:/ Մարինե Մկրտչյանի բլոգից/

Զատկական երգեր՝

Ճոր պար

Զնկլիկ

Բարով եկար, ա՜յ Զատիկ

Հատված պատարագից. Սուրբ Աստված

Ներսես Շնորհալի, «Տաղ Հարության»

Զատկական և Ծաղկազարդի երգեր

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում

Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում

Զատկական ձվախաղեր

Զատկական Կանաչ կիրակին Քոլեջում

Ամփոփում՝

Մարիաննա Հարությունյան՝ Մարիաննան պատրաստվում է Զատկատոնին

Եսայի Ստեփանյան՝ Տեխնոլոգիական աշխատանք

Լեո Վարդանյան՝ Լեոն պատրաստվում է Զատիկին

Արմեն Ստեփանյան՝ Արմենը պատրաստվում է զատկական ցուցահանդես-վաճառքին

Քաթիա Բաբայանս և պապիկ՝ Հարության տոնի՝ Զատկի խորհուրդը 

Արեգ Սարգիսյան՝ Արեգը պատրաստվում է Զատկին

Ալեքսանդր Տոնոյան՝ Զատիկն Ալեքսանդրի ընտանիքում

Ալեն Հարությունյան՝ Ալենը պատրաստվում է զատկական ցուցահանդեսին

Սոս Համբարյան՝ Սուրբ Զատիկ

Արևիկ Երեմյան՝ Բանջարով կամ ժենգյալով հաց

Էդիսոն Թումանյան՝ Զատիկը Էդիսոնի ընտանիքում

Աելիտա Բալայան՝ Զատիկն Աելիտայի ընտանիքում

Մանե Գրիգորյան` Զատիկը Մանեի ընտանիքում

Մարտա Սարգսյան` Զատիկը Մարտայի ընտանիքում

Զատկական ցուցահանդես-վաճառք Հարավային դպրոցում

Ճուտիկներ ձվի տուփից

«Մոլորակ» ռադիո #10

Ածիկացան

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն