Posted in 2021-2022 ուստարվա նախագծեր

Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապարկ:

Օրը՝ հունվարի 21, ժամը՝ 10.00 — 13:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, սահնակներով, դահուկներով սահք:

untitled (1)

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • հիգիենայի կանոնների պահպանում, շրջակա տարածքի մաքրում.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • թվային գործիքներից օգտվելու հմտությունների զարգացում.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում․
  • համագործակցային հմտությունների զարգացում․

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը.

Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապարկ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ամփոփում.

Հրապարակում ենք պատումներ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակում ենք ֆոտոշարքեր, ռադիոհաղորդում, սովորողների ճամփորդական պատումներ:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք/թեյ/

Ամփոփում՝

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն