Posted in 2021-2022 ուստարվա նախագծեր

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր՝ Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-ից 30-ը

Նպատակը`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Ճանաչել կրթահամալիրը, ծանոթանալ կրթահամալիրի բոլոր օղակներին: Կազմակերպել հանդիպումներ կրթահամալիրի մյուս առաջին դասարանի սովորողների հետ: Ձեռք բերել նոր ընկերներ:
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Նորեկ սեբաստացիների ճանաչում

Ընթացքը. Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատումներով: Պատումները նկարահանվում են և ներկայացվում Սեբաստացու օրերին:

Թեմաներ`

  1. նչպես դարձա սեբաստացի կամ ինչպես հայտնվեցի կրթահամալիրում։
  2. Ինչպիսինն է սեբաստացի ուսուցիչը, բնութագրում ենք մեզ ծանոթ ուսուցիչներին։
  3. Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը:
  4. Ի՞նչ գիտի իմ շրջապատը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին /հարցազրույց/:
  5. Ի՞նչ կպատմեն ծնողները կրթահամալիրի մասին

Ցուցահանդես`

  • Իմ սեբաստացի ընկերը
  • Աշնանային տրամադրություն. նկարչական ցուցահանդես
  • Ֆոտոների ցուցահանդես՝   «Ես սեբաստացի եմ»  խորագրով
  • Paint ծրագրով  պատրաստած շնորհավորական բացիկներ

Համագործակցային աշխատանք Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիների հետ, դասվար՝ Արմինե Գյոնջյան։ Էստաֆետային խաղերի օր/ հղումը կտեղադրվի/

Հարիսայի ծես

Ամփոփում՝

Սեբաստացիական մարզատոն

Սովորողների աշխատանքները՝ Ես սեբաստացի եմ

Սեբաստացիական դիմանկարներ

Paint ծրագրով շնորհավորական բացիկներ

Հարիսայի ծեսը Հարավում

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն