Posted in Հեռավար ուսուցում, Շաբաթվա աշխատակարգ

Ուսումնական գործունեության համառոտ նկարագիր. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը

Շաբաթվա նախագիծ՝ Ամանորի նախագիծ

Շաբաթվա բանաստեղծություն՝

«Առաջին ձյուն»

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Շաբաթվա հեքիաթ՝ Կանաչ եղևնին-հեքիաթ

Շարունակել կարդալ “Ուսումնական գործունեության համառոտ նկարագիր. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը”
Posted in 2021-2022 ուստարվա նախագծեր

Ամանորի նախագիծ

Ամանորի ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ

Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- Դեկտեմբերի 1-ից 24-ը

Շարունակել կարդալ “Ամանորի նախագիծ”
Posted in Սեբաստացու օրեր

Հարիսայի ծեսը Հարավում

Նոյեմբեր ամիսը մեր կրթահամալիրում միշտ տոնական է․ պատրաստվում ենք մեր տոնին, ներկայացնում սեբաստացի սովորողներին, ընտանիքներին, ուսուցիչներին, թթու ենք դնում, հաց թխում և այս ամենը եզրափակում ենք հարիսայի ծեսով։ Այս տարի հարիսայի ծեսին միացրել էինք նաև ցուցադրություն-վաճառք-հանգանակություն։ Ցուցադրությանը ներկայացված էին սովորողների արված աշխատանքները՝ թթու, դիմանկարներ՝ գուաշով և աշնանային տերևներով, ընտանեկան թխիկներ, մեր բակի փշատը, որը սովորողներն էին հավաքել և ադի բուդի։ Հանգանակության արդյունքում առաջին դասարան սովորողները սեբաստացի հիմնադրամի հաշվեհամարին փոխանցեցին տասնյոթ հազար դրամ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ

View original post

Posted in Մենթորի էջ

Նոյեմբեր ամսվա մենթորական աշխատանք

Արաքս Հովհաննսիայանի հետ ունեցել ենք ամենօրյա քննարկումներ՝ նախօրոք կազմած նախագծերի ընթացքի, արդյունքների վերաբերյալ, միասին ընտրել ենք ճամփորդության վայրը, կազմել նախագիծը: Քննարկել ենք նաև ամենօրյա ուսումնական գործունեության ընթացքում առաջացող խնդիրները, միասին գտել ենք լուծումներ․ օրինակ՝ ինչպես ներկայացնել այս կամ այն նյութը, որ սովորողներն ավելի հեշտ ընկալեն, յուրացնեն և այլն։

Արաքսը դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի առաջին մակարդակի ֆլեշմոբի պատասխանատուներից մեկն է։ Քանի որ առաջին անգամ է կազմում ֆլեշմոբային խնդիրներ, միասին ենք անում աշխատանքը։ Աշխատանքը ընթացի մեջ է, կներկայացնենք։

Կազմել ենք Ամանորի նախագիծը։

Posted in Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝ /ամփոփումները՝ նախագծերի ներքևում/

Ուսումնական աշուն նախագծի ամփոփում՝ «Ուսումնական աշուն» նախագիծ

Ֆլեշմոբեր՝ Մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել է 18 սովորող։

Շաբաթվա աշխատակարգեր՝

Առցանց-ընտանեկան ուսուցում․ նոյեմբերի 1-ից 5-ը

Աշխատանքային նախագիծ՝08.11-12.11

Աշխատանքային նախագիծ՝ 15.11-19.11

Աշխատանքային նախագիծ՝ 22.11-26.11

Մենթորական աշխատանք

Posted in Հեռավար ուսուցում, Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 22.11-26.11

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա բառեր՝ կատու/ կրկնում ենք ՝ սար, սուր, շուն, աշուն, տուն, լավաշ, լուսին բառերը, անցած տառերով կազմում նոր բառեր/

Ընթերցանության նյութեր՝

Դ․ Բիսեթ « Մթից վախեցող ավտոբուսի մասին»

Մաթեմատիկա`
Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…. Առարկայի համրանք։ Թիվ։ Մեկից տասը թվերն ու թվանշանները։ Խնդիրների հորինում, գումարում, հանում՝ տասի սահմանում: Խաղեր՝

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝ 22.11-26.11”
Posted in Ճամփորդություններ

Հացի ծես, լավաշթխիկ «Կէան» կրթամշակութային կենտրոնում

Այսօր շատ հետաքրքիր, հագեցած օր անցկացրինք «Կէան» կրթամշակութային կենտրոնում։ Ամեն ինչ կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Հենց դռնից մեզ սպասվում էր անակնկալ․ դռան վրա կապված էր հանելուկ, որի լուծումը գուշակելուց հետո՝ մեր առաջ բացվեցին կենտրոնի դռները։ Բակում՝ խաղ- ծանոթությունից հետո, մեզ նոր հանելուկ էր սպասվում։ Հանելուկը գուշակեցինք, և մեզ հյուր եկավ ամենահետաքրքիր մամիկը։ Մամիկը՝ ձեռքին ցորենով լի թաս, բարևի երգով իջավ բակ՝ գերելով սովորողների սրտերը։ Ցույց տվեց, թե ինչպես են ցորեն ցանում, պատմեց ցորենի արտի, հասնելու, հնձվորի մասին, այնուհետև ցորենը լցրեց սանդի մեջ և սովորողներին սովորեցրեց ցորեն ծեծել, թեփն առանձնացնել։ Ամբողջ ընթացքում սովորողները մամիկի հետ երգում էին աշխատանքային երգեր։ Այնուհետև բարձրացանք հեքիաթի սենյակ, սովորողները նստեցին բարձերի վրա, և մամիկը պատմեց շատ հետաքրքիր հեքիաթ՝ հաց ստեղծելու մասին։ Հեքիաթը ևս շատ հետաքրքիր ներկայացվեց՝ ընթացքում զրույց-քննարկումներով, երգով։ Հեքիաթի ավարտից հետո զրուցեցին հացի նշանակության, աշխատանքի, միասնականության մասին, նշեցին հացի ստեղծման բոլոր փուլերը։ Եվ, ինչպես բոլոր հեքիաթների վերջում, սնդուկում երկնքից խնձորներ հայտնվեցին՝ հեքիաթը լսողների, պատմողի և ստեղծողի համար։ Խնձորները վայելելուց հետո՝ սովորողներն իրենց տպավորությունները նկարեցին՝ հիշատակ թողնելով կենտրոնին։

Թոնիրն արդեն վառված էր, մեզ կանչում էր առաջին հացի անուշաբույր հոտը։ Իջանք թոնրատուն, սովորողները բացեցին գնդերը, տատիկը լավաշ ու բոքոն թխեց։ Տղաները հացը տարան մառան։ Մառանում սովորողները կերան իրենց թխած հացը՝ պանրով, լոլիկ, վարունգով, կանաչիով։

Օրը շատ հագեցած էր, միջավայրը շատ խնամքով պատրաստված, դասավորված։ Թե՛ բակը, թե՛ տան բոլոր անկյունները շատ կոլորիտային էին․ ամենուր աշխատանքային գործիքներ, հայկական զարդանախշերով գորգեր, կարպետներ, կանանց տարազներ, հին, ազգային ոճով կահավորված պատշգամբ․․․ Իսկական կրթամշակութային կենտրոն։ Շնորհակալ եմ օրվա համար։

Դիտեք տեսանյութերը՝

Շարունակել կարդալ “Հացի ծես, լավաշթխիկ «Կէան» կրթամշակութային կենտրոնում”
Posted in Օրագրապատումներ

Իմ կարծիքը ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ

 Սկսեմ նրանից, որ վերջերս եմ պարտադիր ատեստավորում անցել  «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում։ Ատեստավորումն իրականացվում էր մի քանի բնագավառով՝ ընդհանուր մանկավարժություն, մասնագիտական զարգացում, ՏՀՏ նոր գործիքների կիրառում։ Աշխատանքները շատ հետաքրքիր էին կազմված․ զարգացնող, մտորելու տեղիք տվող, աշխատանքդ վերանայելու, զարգացնելու, հմտություններդ ավելի շատացնելու հնարավորություն ընձեռող։Անմիջապես իմ ատեստավորումից հետո, սկսեվեցին կամավոր ատեստավորումները։ Ծանոթացա հարցաշարերից մեկ, երկուսին, չուզեցի նայել մյուսները։ Համոզված եմ, որ նույն սկզբունքով են կազմված։ Հարցաշարերն ինձ հիշեցրին բուհ ընդունվելու շտեմարանները՝ բացառապես անգիր անելու աշխատանքներ։ 21-րդ դարում մարդը կարիք չունի ինչ-որ բան անգիր անելու։ Այնքան հեշտ ու այնքան բաց է ամեն ինչ, ցանկացած տեղեկություն, որ միայն ցանկություն է պետք սովորելու։ Հեղինակայնին կրթություն իրականցնող մանկավարժը չպետք է ատեստավորվի նման հարցաշարերի միջոցով։ Թող տեսնեն մեր կրթահամալիրի վերջերս իրականացրածը, փորձեն նմանատիպ մոդուլներ կազմել, որի արդյունքում ուսուցիչներին ոչ թե կստիպեն ինչ-որ բաներ անգիր անել, որը շատ շուտ էլ կմոռանան, այլ կզարգացնեն հմտություն, իրական գիտելիք, միտք, կիրառելի հմտություն, քննադատական մտածողություն։

Posted in Հեռավար ուսուցում, Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 15.11-19.11

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա բառեր՝ լավաշ, լուսին/ կրկնում ենք ՝ սար, սուր, շուն, աշուն, տուն բառերը, անցած տառերով կազմում նոր բառեր/

Ընթերցանության նյութեր՝

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ՝ 15.11-19.11”