Posted in Նախագծեր 2018-2019

Աղանկարչություն+մեդիանկարչություն

BCD7EF0C-84CD-40F5-BBA5-8D133E759824Ապրիլի 26

Մեկ օրվա նախագիծ

Նախօրոք կարդում, քննարկում ենք Ղ. Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը:

Արտթերապիա՝ «Ամենաուժեղը» նկարում ենք աղանկարչություն միջոցով: Նկարում ենք նաև paint նկարչական ծրագրով:

Նախագծի նպատակը՝
զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ինքնաարտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքը, մանր մոտորիկան, երաժշտություն ունկնդրելու կարողությունը, երաժշտությանը զուգահեռ աշխատելու կարողությունը, մեդիահմտությունները: Մաքուր և կոկիկ աշխատելու հմտությունները, կոլեկտիվ աշխատելու կարողությունը:

Նախագծի ընթացքը՝ նախապես դասավանդողը միացնում է դասական երաժշտություն, սովորողները բաժանվում են խմբերի, տեղավորվում են սեղանների շուրջ:

Յուրաքանչյուր սովորողի դիմաց լցվում է որոշակի քանակության աղ: Տրվում է հրահանգ՝ «Նկարի՛ր կարդացածդ հեքիաթը, ինքդ նոր ավարտ հորինիր, նոր կերպարներ ավելացրու»:

Մյուս խմբի սովորողները նկարում են հեքիաթը հատվածաբար՝ paint ծրագրով, մուտքագրում են տվյալ հատվածը նկարի վրա:

Աղով նկարող սովորողները ձեռքերով, մատներով փռում են աղը իրենց դիմաց և սկսում են նկարել մատով:

Վերջացնելուն պես, յուրաքանչյուրը բանավոր նկարագրում է իր նկարը և պատմում է հեքիաթի իր հորինած նոր ավարտը:

Աշխատանքը վրջցնելուց հետո խմբերը փոխվում են տեղերով:

Նախագծի արդյունքում՝ ստացված պատկերները լուսանկարում ենք, ֆոտոպատումի ձևով թողարկում բլոգում, ենթակայքում, սոց. ցանցերում: Աշխատանքի ընթացքում սովորողների պատումները ձայնագրում եմ,  պատրաստում ուսումնական նյութ, ռադիոպատում:

Ընթացքը նկարահանելու, թողարկելու ենք ֆբ. ուղիղ եթերով:

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն