Posted in Սեբաստացու օրեր

Էջանշաններ

Սեբաստացի սովորողները պատրաստվում են կրթահամալիրի տոնին ներկայանալ ցուցահանդես-վաճառքով։ Նմուշները սովորողների աշխատանքներն են լինելու։ Տեսանյութում պատրաստում ենք էջանշաններ՝ փայտիկներից, զարդարում նկարներով, թելերով, ուլունքներով։

Posted in Ռադիո

«Մոլորակ» ռադիո #9

«Մոլորակ» ռադիոյի 9-րդ եթերում մեծ ու փոքր սեբաստացիներն են։

Երկրորդ դասարանի հաղորդավարներ Մարտա Սարգսյանը և Ռենե Աղաբաբյանը հարցազրույց են վերցնում սեբաստացի ուսուցիչներից և սովորողներից։ Լսեք թողարկումը և կհասկանաք, թե ինչու են սեբաստացիները սիրում իրենց դպրոցը և ինչով են նրանք տարբերվում մյուսներից։