Posted in 2021-2022 ուստարվա նախագծեր

Բարձունքի հաղթահարում+Համբարձման ծես

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին և  3-րդ դասարանի սովորողներ, Կամարիս գյուղի երեխաներ

Նախագծի ժամկետը՝ Մայիսի 20-ից 27

Վայրը՝ Կոտայքի մարզ, գ․ Կամարիս

Ճամփորդության երթուղին՝  Երևան-Կոտայք-Երևան

Եղանակը՝ Մայիսի 27

Իրականացման օր՝  Մայիսի-27
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց 9:20
Վերադարձը՝ Հարավային դպրոց 16:30
Պատասխանատու`Լուսինե Գասպարյան, Սեդա Խաչատրյան, երաժշտության դասավանդող՝ Մարինե Մկրտչյան

Օգնականներ՝ Լուսինե Նազարյան, Աննա Կիրակոսյան

Համբարձման ծեսի իրականացում, հարցազրույցների վարում Կամարիս գյուղի բնակիչների հետ, գյուղի բարձունքի հաղթահարում:

Նպատակը`

  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում
  •  Կրթական փոխանակման ծրագրերի իրականացում, ուսումնական ճամփորդություն
  • Ծանոթություն ազգային ծեսերին ու տոներին
  • Հայրենագիտական, ճանաչողական
  • Բարձունքի հաղթահարում

Ընթացքը

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում դիտում ենք հետևյալ նյութերը, սովորում պար-երգերը.

Տեսանյութերի հղումները ՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Համբարձման նյութեր, տեսանյութեր

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) – Նունե Մովսիսյան

Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Հառիճ գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում

Համբարձումը Արայի լեռան ստորոտում – ֆիլմը՝ Միշա Ավդալյանի

Համբարձում – Արայի լեռան ստորոտ – ֆիլմը՝ Մարինե Մկրտչյանի

Համբարձումը նախակրթարանում

Համբարձումը Արագածոտնի մարզում

Համբարձման ծեսը Իրինդ գյուղում

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն — Ջանգյուլումի վիճակահանությունը Հարավային դպրոց-պարտեզում

Համբարձման երգեր Ձայնադարանից

Ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ

  • տեղեկությունների փնտրում համացանցից, աշխատանք գտած տեղեկությունների հետ
  • քարտեզագրում
  • ճամփորդության կանոնների մշակում
  • անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում

Ճամփորդության ընթացքը՝

Հարավային դպրոցից դուրս ենք գալու 9:20-ին: Առաջին կանգառը Կամարիս գյուղի դպրոցն է: Ծանոթանում ենք դպրոցի սովորողների հետ, շրջում դպրոցում, միասին նախաճաշում: Այնուհետև միասնական քայլքով գնում ենք դեպի գյուղի բարձունք՝ ընթացքում դիմացի դաշտից ծաղիկ ենք հավաքելով հաղթահարում ենք բարձունքը, իջնում ներքև, պսակներ հյուսում, երգում, պարում:

Գյուղում իրականացնում ենք Համբարձման ծեսը, զրուցում բնակիչների հետ, հարցազրույցներ վարում: Վերադառնում ենք Երևան 16:30-ին:

Նախապատրաստական աշխատանք՝

Արդյունք՝ Համբարձման ծեսը Կամարիսում

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն