Posted in Հեռավար ուսուցում, Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ․ մարտի14-ից մարտի 18-ը

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա բառ՝ կոնֆետ

Ընթերցանության նյութեր՝ «Կոնֆետի անձրևը»: Հեգում, վանկատում ենք   շաբաթվա ստեղծագործությունների բառերը: Հեքիաթի համար նոր սկիզբ, ավարտ, վերնագիր ենք հորինում:

Մաթեմատիկա` Առաջին տասնյակ  թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը: 20-ի սահմանում գումարում և հանում: Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը: Պարզ խնդիրներ` հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ: Տրամաբանական խաղեր, խնդիրներ:

Ընտրովի մաթեմատիկա՝ լուծում ենք խնդիրներսուդոկուներլուցկու հատիկներով խնդիրներ։

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ մարտի14-ից մարտի 18-ը”

Posted in Ընթերցարան

Ջաննի Ռոդարի. Կոնֆետի անձրևը

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։
Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։