Posted in Նախագծեր 2018-2019

Էկո-զբոսանք-ճանաչում մեր թաղամասում

Ապրիլի 5

Ժամը՝ 11:00-12:30

Մասնակցիներ՝ առաջին դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • ճանաչում ենք մեր շրջապատը
  • զբոսանք մաքուր օդում
  • էկո-աշխատանքներ
  • միասին պատրաստվելու և նպատակին հասնելու կարողությունների ձևավորում
  • կարդում ենք միասին

Ընթացքը՝

Ապրիլի 5` Ճանաչողական զբոսանք այն թաղամասում, որտեղ գտնվում է մեր դպրոցը: Հարավային դպրոցից, Աղայանի բանաստեղծությունները կարդալով, հասնում ենք մինչև երկաթգծեր: Ճանապարհին կատարում ենք էկոլոգիական աշխատանքներ/ մաքրում ենք մեր շրջապատը/: Ծանոթանում ենք թաղամասին, շենքերին, բակերին, բնակիչներին: Հաշվում, թե քանի խաղահրապարակ, ցայտաղբյուր և մանկապարտեզ կա թաղամասում: Կարդում ենք ճանապարհին հանդիպած ցուցանակների գրությունները:

Հանգստանում ենք փոքր բլրակի վրա: Մեզ հետ վերցնելու ենք նաև մեր նախաճաշը, նախաճաշելու ենք բլրի վրա: Նախաճաշից հետո բլրի վրայից նայում ենք Մասիս սարին, փորձում կողմնորոշվել, թե աշխարհագրական, որ դիրքում ենք գտնվում: Իջնում ենք մինչև երկաթգծեր, ծանոթանում այն տարածքին, որն այժմ մաքրվում է ավտոմեքենաներից և հետագայում դառնալու է խաղողի այգի: Նկարում ենք այդ տարածքը՝ հետագայում համեմատելու համար: Նույն ճանապարհով վերադառնում ենք դպրոցև քննարկում մեր զբոսանքը, տպավորությունները:

Արդյունք՝ կունենաք ֆոտոպատում, տեսանյութ մեր բլոգում, ենթակայքում և միասին ապրած, վայելած ևս մեկ ժամ:

Ամփոփում՝ Ճանաչողական զբոսանք

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն