Posted in Ամենօրյա գործունեության համառոտ նկարագրություն

Մարտի 11-ից 15-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն

Ընդհանուր պարապմունք

Մայրենի՝

«Ձոն» նախագիծ

Աղայան+Ռոդարի նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ «Մանուշակը», «Ո՞վ է հրամայում», բանաստեղծություն՝ «Առավոտը գյուղում»:

Հեգում, վանկատում ենք   շաբաթվա ստեղծագործությունների բառերը: Հեքիաթի համար նոր սկիզբ, ավարտ, վերնագիր ենք հորինում:
Ստեղծագործությունների բառերով նախադասություններ ենք կազմում:

Մաթեմատիկա` բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև…. Թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը: Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը: Տասնյակ՝ հաշիվ տասնյակներով: Հաշիվ տասնյակներով և միավորներով: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Երկրորդ տասնյակի թվերի գրառումը: Թվերի համեմատումը: 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն՝ առանց կարգային անցումի: Պարզ խնդիրների լուծում:

Խաղեր- Մաթեմատիկական խաղեր առաջին դասարանցիների համարՄաթեմատիկական խաղեր, Գտի՛ր 10 տարբերություն։

Մարմնակրթություն՝ մարզվում ենք, լողում, հեծանիվ վարում:
Երգ՝ Սովորում ենք զատկական երգեր:

Շախմատ՝ շախ, մատ հասկացություններ, ինչպես պաշտպանվել շախից:

Մարմնակրթություն՝ լող, հեծանիվ, մարմնամարզություն:

Մեդիատեխնոլոգիա-կերպարվեստ՝ նկարում ենք  մեր մայրիկներին  paint ծրագրով, մուտքագրում նրանց բնութագրող բառեր:

Բանավոր մաթեմատիկա՝ լուծում ենք  խնդիրներ՝

  1. Մաթեմատիկական ֆուբուկի
  2. 13 հոգի  պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է :  Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ  քանի՞  հոգու  նա պետք  է գտներ:
  3. Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր  ունեն  5 աթոռները միասին:
  4. .Մեկ կատուն ունի  2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
  5. ԳուրգենըԴավիթը և Սուրենըշախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը 2 պարտիա խաղացԸնդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:

Անգլերեն`Լիլիթ Խալաթյան

ՌուսերենՄարիամ Քալանթարյան

ԵրգՄարիամ Մնացականյան

Ընդմիջում՝ 11:00-11:30

Միասնական ժամատախտակ

Երկուշաբթի

մաթեմ.
մարմնակրթ.
մայրենի,/ռուս.
շրջակա
անգլ,/մայրենի

Երեքշաբթի

մայրենի
մաթեմ
անգլ/ռուս.
շախմատ
տեխնոլոգ

Չորեքշաբթի

մայրենի
երաժշտ./Մ/
շրջակա
ռուս./մաթեմ.
մաթեմ

Հինգշաբթի

անգլ./մայրենի
մարմնամարզ./լող/
մարմնամարզ./լող/
մայրենի
ընտրովի

Ուրբաթ

մարմնակրթ.
մայրենի/ռուս.
երաժշտ.
մաթեմ/անգլ
ընտրովի

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն