Posted in Ամենօրյա գործունեության համառոտ նկարագրություն

Փետրվարի 18-ից 22-ը. ուսումնական գործունեության համառոտ նկարագրություն

Շաբաթվա նախագիծ՝ «Կարդում ենք Թումանյան» նախագիծ»

Ընդհանուր պարապմունք

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը, դիտում ենք աուդիոտարբերակը: Բանաստեղծություններ՝ «Լուսաբացին», «Ծիտը»:

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Հեգում, վանկատում ենք ստեղծագործությունների բառերը:
Հեքիաթի համար նոր սկիզբ, ավարտ, վերնագիր ենք հորինում:
Ստեղծագործությունների բառերով նախադասություններ ենք կազմում:
Շաբաթվա բառեր՝ արև. բարև: Աշխատում ենք «Բառուսուցում» գրքով:
Ես և շրջակա աշխարհ՝ փոքրիկ տեղեկություն ճնճղուկների մասին:ճնճղուկ

Մաթեմատիկա- բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ
(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական):
Խաղի միջոցով տարբերակում ենք միանիշ և երկնիշ թվերը:
20-ի սահմանում կատարում ենք գումարում և հանում` առանց կարգային անցումի:
Հորինում և լուծում ենք պարզագույն  խնդիրներ (բանավոր):
Մարմնակրթություն՝ մարզվում ենք, լողում, հեծանիվ վարում:
Երգ՝ Սովորում ենք զատկական երգեր:

Շախմատ- Շախմատ ենք խաղում:

Մարմնակրթություն՝ լող, հեծանիվ, մարմնամարզություն:

Տեխնոլոգիա-կերպարվեստ՝ նկարում ենք  «Ծիտը» հեքիաթը գուաշով և paint ծրագրով:

Բանավոր մաթեմատիկա՝ լուծում ենք  խնդիրներ՝

1.Մանեն 3 սրբիչ փռելու համար 4 ամրակ օգտագործեց (տես նկարը): Քանի՞ ամրակ է անհրաժեշտ ինը սրբիչը նույն ձևով փռելու համար:

 

1111

  1. Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
  2. Դավիթը գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։

 

  1. 13 հոգի  պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է :  Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ  քանի՞  հոգու  նա պետք  է գտներ:

 

  1. Գտեք օրինաչափությունը և հարցական նշանի փոխարեն գրեք ճիշտ թիվը:

 

7  15 8
4  13 9
5   ? 14

 

 

Անգլերեն`Լիլիթ Խալաթյան

ՌուսերենՄարիամ Քալանթարյան

ԵրգՄարիամ Մնացականյան

Ընդմիջում՝ 11:00-11:30

Միասնական ժամատախտակ

Երկուշաբթի

մաթեմ.
մարմնակրթ.
մայրենի,/ռուս.
շրջակա
անգլ,/մայրենի

Երեքշաբթի

մայրենի
մաթեմ
անգլ/ռուս.
շախմատ
տեխնոլոգ

Չորեքշաբթի

մայրենի
երաժշտ./Մ/
շրջակա
ռուս./մաթեմ.
մաթեմ

Հինգշաբթի

անգլ./մայրենի
մարմնամարզ./լող/
մարմնամարզ./լող/
մայրենի
ընտրովի

Ուրբաթ

մարմնակրթ.
մայրենի/ռուս.
երաժշտ.
մաթեմ/անգլ
ընտրովի

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն