Posted in 2018-2019 ուստարի

«Մուտք» ճամբար

Առաջին օր

Առավոտյան  առաջին դասարանի ուրախ սովորողները հավաքվեցին Հարավային դպրոցում: Սովորողները ներկայացան, պատմեցին իրենց մասին, ծանոթացանք: Խաղ-ծանոթությունից հետո որոշեցինք ծանոթանալ դպրոցին: Շրջեցինք բակում, մոտեցանք արջուկին, հաշվեցինք բակի ծառերը և ուրախ շրջան բռնեցինք: Սովորեցինք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը, այնուհետև գուաշով նկարեցինք կարմրապեծիկ աքաղաղին:

Սովորողներն անհամբեր էին, շատ էին ուզում լողալ: Մի քիչ սառը, բայց պարզ ու զուլալ ջրում լողալցինք և հրաժեշտ տվեցինք միմյանց՝ վաղը հանդիպելու ակնկալիքով:

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն