Posted in Հորինուկներ

Տղան ու շունը

Տիգրան Գրիգորյան

Լինում է, չի լինում մի, տղա է լինում։ Նա շատ է սիրում կենդանիներ, միշտ խնդրում է, որ իրեն շունիկ կամ նապաստակ կամ ուրիշ կենդանի նվիրեն, որ նա հոգ տանի այդ կենդանու մասին։ Օրերից մի օր գիշերը՝ քնած ժամանակ, լսում է մի շունիկի վնգստոց, ականջ է դնում ու տեսնում, որ իրենց դռան մոտից է գալիս այդ ձայնը։ Դուռը բացում է ու տեսնում մի սիրունիկ շունիկ, նստած օգնություն խնդրող աչքերով իրեն է նայում, նա տանում է շունիկին տուն։ Մայրիկն ու հայրիկն էլ դեմ չեն լինում, որ շունիկն ապրի իրենց հետ։ Այդպես շունիկը դառնում է իրենց տան շունը։ Պահպանում է տունը, հաչում օտարների վրա։ Բայց մի օր գալիս է մի մեծ շուն ու սկսում հաչալ այդ տղայի դռան դիմաց, տղան դուռը բացում է, շունիկը փախնում է այդ մեծ շան մոտ ու փախնում։ Պարզվում է դա իր մայրիկն էր, որին նա կորցրել էր, երբ մոլորվել էր։

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն