Posted in 2019-2020 ուումնական տարվա նախագծեր

Լավաշթխիկ. համագործակցային նախագիծ

Տևողությունը՝ նոյեմբերի 4-ից 12-ը

Թխելու օրը՝ նոյեմբերի 12

Ժամը՝ 10:00

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, Արտաշավանի դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, դասվար՝ Հեղինե Ներսիսյան, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի 30 ամյակին պատրաստվելը:

Նախագծի խնդիրները՝

  1. Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  2. Համագործակցային հմտությունների զարգացում
  3. Տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում

Նախագծի ընթացքը՝

Աշխատանք տեղեկատվական տեքստերի շուրջ. ընթերցել տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները:

Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ: Հացթխիկի երգերի ուսուցում:

 

Նախագծի իրականացման օր՝

9:20-9:50` Արտաշավանի դպրոցի սովորողների ընդունում Հարավային դպրոցում: Միասնական ընդհանուր պարապմունք, շրջայց դպրոցում:

10:00` Ագարակի թոնրատանը խմորը գնդերի ենք բաժանում, Արևիկի տատիկը թխում է լավաշները, մի խումբ սովորողներ կարտոֆիլ են մաքրում, որ խորովենք: Լավաշթխիկը ուղեկցվում է ազգային, աշխատանքային երգ-պարով:

11:00՝ Հյուրասիրություն՝ միասին համտեսում ենք մեր թխած լավաշը՝ կարտոֆիլով, պանրով, թթվով:

11:30՝ Ծանոթանում ենք Ագարակի բնակիչների հետ, խնամում, կերակրում ենք նրանց՝ մեր բերած մրգերով, բանջարեղենով:

12:30՝ Լող՝ Արևմտյան դպրոցի լողավազանում:

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:
  • Ամառվա օրը տարի է կերակրում:
  • Հաց, հաց, դուռդ բաց: Ով ինչ ցանի , այն կհնձի:
  • Ով աշխատի, նա կուտի:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
  • Ժլատ մարդու հացը չի ուտվի:
  • Հացը երեսից էլ պիտի ուտվի:
  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։Աշխարհն աշխատավորին է։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Հանելուկներ

Ոտքով ջուր է խմում,
Կտուցով ձվեր է հանում: /ցորենի հասկ/

Թաղում ես, ապրում է,
Պահում ես, մեռնում է: /ցորեն/

Սերմը ափով
Շաղ տամ թափով,
Մեռնի տարով,
Ապրի բարով: /ցորեն/

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Նյութերը՝ Անահիտ Հարությունյանի բլոգից

 

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s