Posted in Նախագծեր 2018-2019

Ամանորյա նախագիծ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ

Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- Դեկտեմբերի 1-ից 21-ը

Նպատակ` Նախապատրաստում Ամանորին
Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Թեմաներ`

  • Տոնական խոհանոց
  • Մեդիաբացիկների պատրաստում
  • Ուրախ երգեր, պարեր
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա հեքիաթների ընթերցում
  • Մուլտֆիլմերի դիտում

Ընթացքը. 
Սովորողների հետ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով տոնածառ ու խաղալիքներ ենք պատրաստում:
Պատրաստում ենք օրացույց- սա լավ առիթ է զարգացնել սովորողների մաթեմատիկական հմտությունները: Հաշվում ենք դեկտեմբեր ամսվա մեջ քանի օր կա: Քանի՞ շաբաթ-կիրակի, քանի՞ օր ենք դպրոց գալու:
Եվ այսպես ամեն օր ջնջելով` հաշվում են, թե քանի օր մնաց Ամանորին:

Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում: :
Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Նախագծի մեջ ներառված է նաև «Տոնական խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով/սովորողները, ծնողի օգնությամբ, ինչ որ տոնական ուտեստ կպատրաստեն տանը  /: 

Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում.

  • «Ավետիս»
  • «Զար զընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր



Մեդիաբացիկների ստեղծում.
Համակարգչային paint նկարչական ծրագրերով սովորողները կստեղծեն էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ: Բացիկները տոնական օրերին կտեղադրվեն դասարանական բլոգում, ենթակայքում՝ որպես շնորհավորանք:

  • Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը:
    Ուրախ ճամփորդություն— Ամանորյա ներկայացում դիտել:
  • Վայրը՝ Խամաճիկների թատրոն
  • Օր, ժամ՝ 20.12.2018թ., 12:00
  • Ներկայացում՝ Մարդուկ- Ջարդուկը
  • Բեմադրող- ռեժիսոր՝ Լիլի Էլբակյան

Նախագծի ամփոփում՝

Խոսում ենք ձմռան մասին

Նամակ Ձմեռ պապիկին

Պատրաստում ենք ձնեմարդ

Պատրաստվում ենք Ամանորին

Պատրաստում ենք օրացույց

Պատրաստում ենք տարեգաթա

Խամաճիկների թատրոնում

Տոնական օր, նվերներ

Հարավի տոնախմբությունը՝ տեսանյութը Մարիամ Սարդարյանի

 

 

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել մեկնաբանություն