Posted in Օրագրապատումներ

Մեր այսօրը

 

Շարունակվում են մեր մասնագիտական խմբի սեմինարները: Ասեմ, որ այս ձևաչափը բավականին արդյունավետ է. անկեղծ քննարկումներ, փորձի, գիտելիքի, ստեղծածի փոխանակում, լրամշակում: Այսօր բավականին հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք տիկին Մարիետի հետ, որոշեցինք նորացնել  Հայոց լեզվի գիրք-տետրերը, որոնց առաջադրանքները սովորողները մեծ հաճույքով են կատարում, քանի-որ դրանք միայն մեխանիկական վարժություններ չեն, այլ խաղային, ստեղծական աշխատանքների մի շղթա:

Տիար Գևորգի հետ շարունակեցինք քննարկել «Մաթեմատիկա» առարկան: Նա շատ հետաքրքիր միտք արտաբերեց, այն է.

«Սովորողի կարողությունները պետք է զարգացնել, իսկ ընդունակությունները՝ բացահայտել»: Իմ կարծիքով, յուրաքանչյուր մանկավարժ պետք է իր աշխատանքը կառուցի՝ հիմքում ունենալով հենց այս գաղափարը: Քննարկումը, ժամանակի սղության պատճառով, կիսատ մնաց, ես անհամբեր սպասում եմ վաղվա հանդիպմանը:

Դե իսկ առավոտը, ինչպես միշտ, սկսեցինք ընդհանուր պարապմունքով, հարսանեկան երգ ու պարով, զբաղվեցինք միջավայրի խնամքով:

Advertisements

Հեղինակ՝

Ողջու՜յն, դուք այցելել եք իմ մեդիատիրույթ: Ես Լուսինեն եմ: Սովորել և աշխատում եմ իմ հարազատ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ մեզ հետ ապրելու և ստեղծելու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s